Ուկրաինացի երաժիշտը նեղացած չէ հայերից, ոստիկաններից. Վալերիյ Օսիպյանը Հյուսիսային պողոտայում էր

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Հյուսիսային պողոտայում է եղել, որտեղ երեկ գրանցված միջադեպը՝ ուկրաինացի երաժիշտի ու հայ ոստիկանների միջեւ համացանցում ու լրատվամիջոցներում բուռն արձագանք էր ստացել:

Լրագրողի հարցին, թե օրինաչա՞փ է համարում ոստիկանների արարքը, Օսիպյանը պատասխանել է, որ նրանք գործել են օրենքի սահմաններում, քանի որ քաղաքացին հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու դա վկայել է փորձաքննությունը:

ՀՀ ոստիկանապետն ու երաժիշտը կարճ զրույց են ունեցել: Երաժիշտը նշել է, որ ձեռքերը ցավում են, բայց քանի որ իր կողքին կանգնած է անձամբ ՀՀ ոստիկանապետը, ինքն իրեն պաշտպանված է զգում, իսկ հայերից ու հայ ոստիկանությունից նեղացած չէ, քանի որ կարծում է՝ Հայաստանն աշխարհում ամենահյուրընկալ երկիրն է:

Վերջում երաժիշտն ու ոստիկանապետը ի նշան հաշտության ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցին :

Տեսանյութը՝ Ոստիկանության ֆեյսբուքյան էջից

Like this post? Please share to your friends: