Ում են սատարելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ավագանու ընտրություններին

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք նաեւ նոր ստեղծվելիք Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչներն են, սատարելու են ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը:
Տեղեկությունը ճշտելու համար կայքը  կապ հաստատեց նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, ով վստահեցրեց, թե դեռեւս չեն քննարկել այդ հարցը: «Մենք հիմա զբաղված ենք կուսակցության կազմակերպչական աշխատանքներով եւ դեռեւս չենք անդրադարձել այդ հարցին: Միգուցե եւ անդրադառնանք», -նշեց նա:

Like this post? Please share to your friends: