Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը:

Տեղեկությունը Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իսկ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Like this post? Please share to your friends: