Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյան և մյուսները կհեռացվեն ՀՖՖ-ից

Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյան եւ մյուսները կհեռացվեն ՀՖՖ-ից, եթե Վանեցյանն ընտրվի.
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կփոխի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը, եթե ընտրվի կառույցի նախագահ: Այդ մասին նա ասել է այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ թեկնածություն առաջադրելու վերջնական որոշում չունի, սակայն ունի ցանկություն, եւ, եթե ստանձնի պաշտոնը, ղեկավարության փոփոխություն կլինի:

 ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած գործկոմն ունի 15 անդամ: Նրանց թվում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, գործարար, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը, որը ողջունում է Վանեցյանի թեկնածությունը:
 Գործկոմի կազմում են նաեւ Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Արտակ Մնացականյանը: Որպես ՀՖՖ նախագահի ու գործկոմի ընտրությունների նախնական ժամանակաշրջան սահմանված է 2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ պաշտոնում ընտրվել է 2002 թ., վերընտրվել է 2006, 2010 և 2015 թթ.:<  Աղբյուրը՝ lratu24.ru

Like this post? Please share to your friends: