Սաշիկ Սարգսյանին վատ են վերաբերվում չկամությունից, նախանձից ու խանդից․Վահրամ Բաղդասարյան

Newsbook.amը գրում է․

Ես մնում եմ այն կարծիքին, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել իրարից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին` Գագիկ Ծառուկյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ ոչ:

Մինչ առաջ անցնելը`  հիշեցնենք, որ  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը թալանել է պետական միջոցները և այդ միջոցների հաշվին բարեգործութոյւն կատարել:

NewsBookի` Բաղդասարյանին ուղղված հարցին, թե Գագիկ Ծառուկյանը թալանե՞լ է Ձեզ, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ես նման հայտարարություններով չեն զբաղվում, և ընդհանուր առմամբ ես չեմ գնահատականներ տալիս` թե ի՞նչ է թալանը և ովքե՞ր են թալանչիները: Ես նման գնահատականներ չեմ տալիս, և խորհուրդ կտամ` դուք էլ զերծ մնաք նման գնահատականներից»: Բաղդասարյանը հավալեց, որ իր խորհուրդը վերաբերում է բոլորին, անգամ ՀՀԿ խմբակցության քարտուղարին:

Լրագրողի հարցին, թե հասարակության լայն շերտերի մոտ կարծիք կա, որ ժողովրդին թալանել է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Բաղդասարյանն ասաց, որ չի կարելի նման գնահատակններ տալ. «Այ տեսնում եք` ինչ գնահատականներ եք տալիս, ասում եք ժողովրդի մեծամասնությունը… դե որ ժողովրդի այդ կարծիքները կարողանում եք լավ մոնիտորինգ անել ընդհանուր իրավիճակի հետ կապված… ժողովրդի մեծամասնությունը` դա հարաբերական երևույթ է: Բնականաբար այս փոքր երկրում կարող են հազարավոր կարծիքներ և գնահատականներ լինել չկամության, նախանձի, խանդի հողի վրա: Ամենավատ երևույթը այն է, որ մենք քաղաքական պայքարը տանում եք դեպի անձնական դաշտ և բավական շեղումներ ենք տալիս այդ պայքարում»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Like this post? Please share to your friends: