Սկանդալային բացահայտումներ՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալից՝ Գեւորգ Կոստանյանի մասին․Ժամանակ

Ժամանակ օրաթերթը գրում է․

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:

Նախ, Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:

«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,– գրում է Դանիելյանը:

Հաջորդ հրապարակմամբ նա հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին, որը մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ. «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…

Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:

Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն, սակայն ինչպես հետագա հրապարակումներում նշվեց, այս գործը «ջրվեց», քանի որ Խեչոյանն ու Կոստանյանը մտերիմ ընկերներ էին:

Դանիելյանը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի նշանակմանը. «Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէ՞ր իրականացվում։ Թե՞ Գևորգ Կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ Գևորգ Կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա…»:

Այս գրառումից երկու ժամ անց հայտնվեց Արմեն Դանիելյանի հաջորդ գրառումը՝ նախորդ հրապարակման մեջ հիշատակված անուններով արդեն.

«Ոչ ոք չի մոռացվել…

Շարունակությունը՝ այստեղ։

Like this post? Please share to your friends: