Սպառնացող վտանգ Հայստանին. Արաքսի վերին հատվածում Թուրքիան հզոր ջրամբարներ է կառուցում

Արաքսի վերին հատվածում Թուրքիան հիմա շատ հզոր ջրամբարներ է կառուցում եւ մենք ապագայում կարծում եմ՝ Արաքսի ջրի քանակության հետ խնդիր ենք ունենալու: Այս մասին Econews.am-ի  հետ զրույցում նշել է Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը:

Նրա խոսքով, մի կողմից իրենք ունեն կարճաժամկետ հետաքրքրություն Հայաստանում, մյուս կողմում դրված է պետության ռազմավարական երկարաժամկետ հեռանկարային ուղղությունները, ինչպես նաեւ ռիսկեր՝ կապված հարեւանների հետ:

«Հարավային ջրահավաք ավազանը մասնավորապես ուզում եմ շեշտադրում անել Սպանդարյանի, Կեչուտի վրա, սնում են Սեւանը: Այստեղ ոչ միայն Սեւանի մակարդակի բարձրացման խնդիրն է, այլեւ վաղը Արարատյան հարթավայրի ոռոգման: Կարելի է հարավային ջրային ավազանի ջրերը բերել Սեւան եւ օգտագործել Արմավիրի եւ Արարատի մարզերի ոռոգման համար:

Արաքսի վերին հատվածում Թուրքիան հիմա շատ հզոր ջրամբարներ է կառուցում եւ մենք ապագայում կարծում եմ՝ Արաքսի ջրի քանակության հետ խնդիր ենք ունենալու: Ջրառի մասով պետք է դիտարկել նաեւ այլընտրանքային տարբերակներ»,-ասաց փոխնախարարը:

Նա նաեւ հավելեց, որ լրացուցիչ ջրառը շատ վատ ազդեցություն է ունենում Սեւանի վրա:

Like this post? Please share to your friends: