Վալերի Օսիպյանի առաջին մեծ հարվածը՝ ՀՀԿ-ին. Կեցցե՛ս

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Վ. Օսիպյանի հրամանով, Էրիկ Շարմազանովը իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետի պաշտոնից,ով ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի եղբայրն է։

Շարմազանովի փոխարեն ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից: Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

Like this post? Please share to your friends: