Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր. տեսանյութ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013թ. գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 մլն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով:

Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` առանձնատան շուկայական արժեքն այդ ժամանակ 3-4 մլն դոլար էր: Զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանն այս տունը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով:

Այս սխեմաներն իրականացնելու համար այդ ժամանակ կային գործող անձինք, որոնցից յուրաքանչյուրն ուներ յուրահատուկ դերակատարություն:

Նրանք էին՝ հասարակության մեջ Վովայի Արշակ անունով հայտնի, այդ ժամանակ ոստիկանապետի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը, Գասպարյանի գլխավոր խորհրդական Հայկ Ստեփանյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը և «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչները:

Տունը ձեռք բերելու բանակցությունների վերջին փուլում ներգրավվել է անձամբ Վլադիմիր Գասպարյանը: Առանձնատան սեփականատեր Աղասի Դանիելյանին չեն վճարել խոստացված 900 մլն դրամ գումարը:

Տան սեփականատեր է դարձել Գասպարյանի զոքանչը` Հեղուշ Գալստյանը: Վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով բանկը առանձնատունը հանել է աճուրդի:

 

Like this post? Please share to your friends: