Տեղաշարժի փորձ․ Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր

Բլոգեր Աշոտ Ասատրյանը facebook սոցցանցի իր էջում  գրում է․

«Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք վերջին օրերի ընթացքում զոհ չեն ունեցել։ Սա ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե ադրբեջանական կողմը վերջին օրերին 3 զոհ է ունեցել առաջնագծում։ Հա, ու ադրբեջանական կողմը իրականում ճիշտ է ասում, իրենք 3 զոհ չեն ունեցել, զոհերի թիվը մի քանի անգամ ավելի շատ է, քան վարչապետ Փաշինյանի հայտարարած թիվը։ Փաշինյանը երևի խղճաց ադրբեջանական կողմին դրա համար բավարարվեց 3 զոհի մասին բացահայտում անելով, սակայն իրականում հավատացեք այս պահի դրությամբ անձամբ Փաշինյանը կարող է նույնիսկ անուն, ազգանունով ու զինվորական կոչումներով նշի, թե սահմանի որ հատվածում քանի ադրբեջանցի զինծառայող է սպանվել, քանիսն են մնացել միջդիրքային հատվածում ու քանիսին են կարողացել տեղափոխել առաջնագծից»։

Մեկնաբանություններից մեկում օգտատեր Արթուր Շահնազարյանը գրառման հեղինակին հարցնում է․ Միջդիրքային հատվա՞ծ։ Այսինքն հարձակո՞ւմ է տեղի ունեցել։ Ի պատասխան այս հարցի, Ասատրյանը գրում է․ «Տեղաշարժի փորձ»:

Like this post? Please share to your friends: