Armtimes.com-ը գրում է.
Վաղ առավոտից սկսված ստուգումներից հետո քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Սաշիկ Սարգսյանին:
Նրան ուղեկցում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:
Քիչ առաջ բաժին տեղափոխվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:
Լրագրողների հարցին, թե ուր եք գնում, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց՝ զբոսանքի:
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին իրենց գործողությունները,նրանք իրենց հետ տարան մի քանի տոպարկ, որոնց մեջ նաեւ զենք կար:
Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի