ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանն էն տղեն չի, որ զանգեն ասեն` թողեք կամ մի թողեք. Դոն Պիպոն` Մանվել Գրիգորյանի հայտարարության մասին

Ժողովուրդ օրաթերթը գրում է․

Ինչպես հայտնի է` Էջմիածին քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Էջմիածնի հրապարակ ժամանեց Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանրահավաքին մասնակցում է որպես 60 հազար բնակիչներից մեկը, ոչ թե որպես կազմակերպիչ: Նրա խոսքով` թավշյա հեղափոխությունն է դարձել պատճառ, որպեսզի էջմիածնեցիները ոտքի կանգնեն: «Նա այս սիստեմի մի մասն է: Եթե սիստեմը հեռացել է, նա էլ պետք է ցտեսություն ասելով գնա և իր կյանքը շարունակի»: Արթուր Ասատրյանն անդրադարձավ նաև իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հարաբերություններին և Վլադիմիր Գասպարյանի հետ կապված պատմությանը: Ինչպես հայտնի է` Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքն է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հորդորել չձերբակալել Դոն Պիպոյին: «Այդ հարցը կարող եք պարոն Գասպարյանին տալ: Նա հստակ կպատասխպանի: Առաջինը` պարոն Գասպարյանը այդ տղան չէր, որ ինչ-որ մեկը զանգեր, ասեր` թողեք կամ մի թողեք»,- հավելեց Դոն Պիպոն:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Like this post? Please share to your friends: