Տղե՛րք, ես լավ եմ դուք կռվեք. այսօր ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

պրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հեվսեփ Կիրակոսյանն ասյօր կդառնար 30 տարեկան: Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Զինված Ուժերում ծառայում էր 2006 թ.-ից: Նրա անմիջական ցուցումով ու մասնակցությամբ տարբեր վայրերում ականապատման աշխատանքներ են իրականացվել:Հովսեփ Կիրակոսյանն ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր: Կապիտանի մարտական ընկերների վկայությամբ ծանր վիրավորված` Կիրակոսյանը ապրիլի 2-ի գիշերը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և հակառակորդին մոտ չթողնի, և ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:Հովսեփ Կիրակոսյանին հուղարկավորել են 2016 թվականի ապրիլի 5-ին Ապագա գյուղում: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն

Like this post? Please share to your friends: