«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜». Տիգրան Խզմալյան

«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜». Տիգրան Խզմալյան

Հիշեցնենք, որ այսօր Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն:

Դիվանատան շենքում, երբ ցուցարարները հոգևորականներից պահանջել են ցույց տալ Սուրբ Գեղարդը՝ պնդելով, որ այն վաճառվել է, Արշակ Սրբազանն ասել է, որ Գեղարդը չի վաճառվել,այլ նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս նախկին պատրիարխ Ալեքսեյ 2-րդին:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այս առիթով Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Տո դու ո՞վ ես, որ Ս. Գեղարդից մաս պոկես, այ ճիճու՜…

Դրան տիրանալու համար խաչակիր արշավներ էին սկսում, Նապոլեոնն ու Հիտլերը պատերազմեր էին անում։

Եվ ո՞ւմ համար ես «պոկել»՝ Վիլսոնի կամ Հռոմի պապի՞, ոչ՝ ռուս «օրհնված սապոգի»…

Աչքդ ինչո՞ւ չպոկեցիր։ Դժոխքը դատարկ է, բոլոր սատանաներն այստեղ են…»:

Like this post? Please share to your friends: