Տրուդովայա Արմենիա. փոքրիկ բնակավայր` Ռուսաստանում

ՌԴ Կրասնոդարի երկրամասում, որտեղ բնակվում է երկրի ամենախոշոր հայկական համայնքը, կա Տրուդովայա Արմենիա կոչվող փոքր բնակավայր. հայտնում է Русарминфо-ն:

Բնակավայրի պատմության մասին շատ բան հայտնի չէ: Նշվում է միայն, որ այն իր ուշագրավ անվանումը ստացել է ԽՍՀՄ տարիներին՝ ի նշան Խորհրդային Հայաստանի հետ համերաշխության:

Այսօր բնակավայրը կարելի է համարել ՌԴ-ի ամենաքիչ բնակեցված բնակավայրերից մեկը. 2010-ի մարդահամարի տվյալներով՝ այն ունեցել է 124 բնակիչ:

Like this post? Please share to your friends: