Փաշինյանը ոստիկանության զորքերին ճանապարհեց սահման . տեսանյութ

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխն այսօր մեկնեց Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Նրանց ճանապարհելու էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ներկայացնում էր տղաներին ճանապարհելու հանդիսավոր գործընթացը։ Ներկա էր նաև Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։

«Ոստիկանության զորքերն այսօրվանից մեկնում են մարտական հերթափոխության Հայաստանի պետական սահման։ Նրանք միանում են մեր բանակին` մեր սահմանները ամուր պահելու համար։ Ես արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին և նրանց հարազատներին այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար»,–ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Like this post? Please share to your friends: