Փաշինյանի որդին էլ դիրքեր կբարձրանա

Հայաստանի վարչապետի ու պաշտպանության նախարարի որդիները լավ են պատրաստված ու դրական են տրամադրված ծառայությանը։

Այն զորամասերի զինծառայողները, որտեղ ծառայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները, ծառայություն են իրականացնում նաև առաջնագծում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Մնացականյանը հաստատեց, որ վարչապետի ու պաշտպանության նախարարի որդիները Արցախում են ծառայում։ Նա նշեց, որ տղաները լավ են պատրաստված, ծառայությանը գիտակցաբար են մոտենում։

«Նրանք ուրախ են, որ ծառայում են զինված ուժերի մի հատվածում, որտեղ ԶՈՒ-ի հիմնական խնդիրն է կատարվում»,- ասաց Մնացականյանը:
Միաժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարը նպատակահարմար չհամարեց ասել` թե կոնկրետ որտեղ են ծառայում տղաները։
«Դա կարող է հանգեցնել այդ ուղղությամբ անիմաստ լարվածության։ Թող հանգիստ ծառայեն», — նշեց Մնացականյանը։
Մնացականյանն ասաց նաև, որ զինվորականների զավակները, այդ թվում` իր և Արցախի նախագահի որդիները ծառայել են Պաշտպանության բանակում։ Շարունակում են ծառայել փոխնախարարի, գլխավոր դատախազի ու պատգամավորների որդիները։
Նա ընդգծեց, որ երկրի ղեկավարության հետ բարեկամական կապերը ծառայությունից խուսափելու պատճառ չեն կարող լինել։
Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am-ի

Like this post? Please share to your friends: