Քանի՞ նույն անուն-ազգանուն-հայրանունով մարդ կա Երևանում․ փնտրեք Ձեր անունը

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։

Ըստ հրապարակված տվյալների` Երևանում գրանցված են 2 Ավետիսյան Անահիտ Գառնիկի, 2 Գալստյան Վարդան Սամվելի, 2 Գևորգյան Արմինե Աշոտի, 2 Խաչատրյան Աղունիկ Հրանտի, 2 Խաչատրյան Լիլիթ Սամվելի, 2 Հակոբյան Հերմինե Հովհաննեսի, 2 Հայրապետյան Գագիկ Վանյայի, 2 Հարությունյան Մարիամ Արսենի, 2 Մարտիրոսյան Օֆելյա Հարությունի, 2 Մկրտչյան Արմեն Սերյոժայի, 2 Մկրտչյան Լիանա Գևորգի, 2 Սահակյան Գայանե Ռազմիկի, 2 Սահակյան Սարգիս Արմենի, 2 Սարգսյան Մարիամ Գուրգենի, 2 Վարդանյան Արթուր Աշոտի։

Like this post? Please share to your friends: