ՖՈՏՈ. Նիկոլ Փաշինյանի դուստրերը ջրեցին Վանաձորի քաղաքապետին

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 8-ին, Հայաստանում նշվոմ է Վարդավառը, ինչի առիթով էլ «Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ անակնկալ այցելեցին Լոռու մարզի Վանաձորի մանկատուն։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդները դատարկաձեռն չէին այցելել. նրանք երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում էլ տեղադրեցին մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում մի իսկական տոնի վերացվեց առօրյան մեկմեկու վրա ջուր լցնելով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցեցին ջրոցիին։ Թե երեխաները, թե վարչապետի դուստրերը մի լավ թրջվեցին։ Անակնկալ մանկատուն էր այցելել նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նույնպես դատարկաձեռն չէր եկել. երեխաներին բերել էր պաղպաղակ, քաղցրավենիք, ու մինչ նա կբաժաներ քաղցրավենիքը, «ընկավ սելավի տակ». նրան մի լավ թրջեցին վարչապետ Ն. Փաշինյանի դուստրերը, իսկ հետո քաղաքապետ Մ. Ասլանյանը արդեն թրջված վիճակում միացավ Վարդավառին։

Լուսանկարները՝  Shamshyan.com 

 

Like this post? Please share to your friends: