Ուսուցչուհու հուզիչ և կարևոր նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Info24.am-ի խմբագրություն է դիմել Երևանի դպրոցներից մեկի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին:

Վերջինիս նամակը ներկայացնում ենք ստորև՝

Մեծարգո պրն. Փաշինյան, գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ հասարակության մի զգալի հատվածը ևս կընթերցի և ականջալուր կլինի այս նամակին:

Համաժողովրդական այս ընդվզման և պայքարի պտուղներն իրենց երկար սպասեսցնել չտվին:

Հայ ժողովուրդն անկախ տարիքից, մասնագիտութունից և նախասիրությունից, մեկ բռունցք են դարձել և միասնաբար պայքար սկսել նաև մշակութային դաշտում:

Այստեղ շատ կարևոր է այն հանգամքը, որ Դուք, նաև ի պաշտոնե խոսեցիք և կարծ ու տեսակետ հայտնեցիք՝ դաշտում առկա բազում խնդիրների շուրջ:

Վերջերս, Հրաչ Մուրադյան անունով մի մարդ, իր բողոքներ հայտնել կապված Ձեր այն հայտարարության մասին, որ Կիսաբաց լուսամուտներ Նոր Հայաստանում չպետք է լինեն:

Իհարկե, Հրաչի այդ ցասումը բացասաբար անդրադարձավ իր վրա, սակայն այսօրվա իմ ասելիքն ուղղված չէ նրան, քանզի նմանատիպ մարդկանց համար այլակարծությունն ու հիմնավորված քննադատությունն անընդունելի են:

Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ Ձեզ, որ երբեք չփոխեք Ձեր դիրքորոշումը, երբեք զոհ չգնանք շինծու իրավունքներին:

Այդ հաղորդումը և մնացյալ այլ զազրելի սերիալներն իսկական չարիք են դարձել մեր երեխաների համար: Նույնը կարելի է ասել նաև Քարե դարդ կոչված աղբի մասին:

Թերևս, այս նամակի իրական հասցեատերը Կրթության և գիտության, կամ Մշակույթի նախարարությունն է, սակայն իբրև բազմազավակ մայր, իբրև ուսուցչուհի դիմում եմ հենց Ձեզ ու նորից խնդրում, որ երբեք չփոխեք Ձեր դիրքորոշումը, երբեք զոհ չգնաք շինծու իրավունքներին:

Like this post? Please share to your friends: