ԱԱԾ-ի այսօրվա բացահայտումը. պաշտոնատար անձը բռնվեց հանցանք գործելիս. կապշեք, երբ իմանաք, թե ով է նա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրա­մի­ջոց­ների ապօ­րինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը:

 

Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության կապիտանի հատուկ կոչում, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 18-ի թիվ 270-ն որոշման պահանջները, փորձել է oժանդակել խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն, դրա դիմաց ստացել է կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Պարզվել է, որ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ի խնդրանքով, շահադիտական դրդումներից ելնելով, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտակայքում Վ. Խ.-ի մորից՝ Մ. Մ.-ից, ստացել է ընդհանուր խոշոր չափերով՝ 0.5928 գրամ «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, 0.15 գրամ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղահատեր, ինչպես նաև 8.56 գրամ հաստատուն քաշով զգալի չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ նշված խոշոր չափի թմրամիջոցներն «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Վ. Խ.-ին փոխանցելու համար,

Մ. Մ.-ից ստացել է 25 հազար ՀՀ դրամ կաշառք։ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի առավոտյան Ս. Հ.-ն «Արմավիր» ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում բռնվել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից, ովքեր անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերել ու վերցրել են իր կողմից՝ Մ. Մ.-ից ստացած թմրամիջոցները, որից հետո վերջիններս հանցանք կատարելու մեջ

անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին

Ս.Հ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Մ.Մ-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին առնչված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Due to the effective operative-investigative measures carried out by the relevant subdivision of the RA National Security Service, as well as the active support of the operative service of the penitentiary service of the RA Ministry of Justice, cases of illegal drug trafficking, bribery and bribery were revealed, as well as the penitentiary official was prevented. Illegal import of large quantities

of drugs into the territory of the institution. In particular, as a result of the operative data obtained, it was found out that SH, occupying the position of a leading specialist of the security department of the “Armavir” penitentiary institution of the Ministry of Justice of the Republic of Armenia, having a special rank of justice captain, violating “Psychotropic (psychoactive) substances” He tried to support the purchase of large quantities of drugs illegally, received a bribe in return, as he abu

sed his official powers. It turned out that the official endowed with the functions of a permanent representative of the government, V., a convict kept in “Armavir” penitentiary. At the request of Kh., Due to mercenary motives, on September 1, 2020, near the Malatia agricultural market in Yerevan, V. From Kh.’S mother, M. From M., he received a large amount of 0.5928 grams of “Methadone” type drug, 0.15 grams of “Pregabalin” type psychotropic (psychoactive) pills, as well as a significant amount of “Marijuana” type drug with a fixed weight of 8.56 grams. V., a convict kept in “Armavir” peniten

tiary for committing an obviously illegal act, the mentioned large amount of drugs. To pass to Kh., M. He received a bribe of 25 thousand AMD from M. 6STOPPED On the morning of September 2, 2020, S. H. was caught in the parking lot of “Armavir” penitentiary by the officers of the RA National Security Bodies, who during a personal search found and took from him M. The drugs received from M., after which the latter were taken to the National Security

Like this post? Please share to your friends: