ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարներին գաղտնալսելը և ձայնագրությունը հրապարակելը պետական դավաճանություն և ոտնձգություն է

Գարսևան Սաղաթելյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով երեկվա ԱԱԾ տնօրնի և ՀՔԾ պետի գաղտնալսման աղմկահարույց դեպքին՝ կատարել է հետևյալ գրառումը․

«ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարներին գաղտնալսելը և ձայնագրությունը հրապարակելը պետական դավաճանություն և ոտնձգություն է երկրի անվտանգության հանդեպ:

Սա վկայում է այն մասին, որ մարտի 1-ի դեպքերի քննությունը ճիշտ ուղով է ընթանում և որոշ հակահեղափոխական սրիկաներ անհանգստացած են այն աստիճան, որ արդեն ոտնձգություն են իրականացնում պետական ուժային և իրավապահ մարմինների դեմ:

Այս քայլը թշնամական արարք է հայ ժողովրդի հանդեպ»:

Like this post? Please share to your friends: