ԱԱԾ նոր բացահայտումը շոկի ենթարկեց բոլորին. կապշեք, երբ տեսնեք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց

լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին, մասնավորապես՝ վերջինները, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 30-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր) հաստատելու և առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի N 1090-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2051-Ա հրամանի պահանջները, 2020

թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում 2020

թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «covid-19» հիվանդություն, որպիսի հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

As a result of the operative-investigative complex undertaken by the RA National Security Service, substantial factual data were obtained that the mobilization soldier A. S.’s father, NS, persuaded or otherwise persuaded the head of the medical center’s laboratory, a laboratory assistant, to use his powers against a recruiting serviceman, particularly the latter. Violating the RA Minister of Health Order No. 2051-A

of June 30, 2020 “On approving the procedure (temporary) for the treatment of patients with coronavirus (covid-19) and repealing the order N 1090-a of March 25, 2020” On October 22, 2020, in the name of a mobilization serviceman, they made false documents stating that they had carried out sampling, while in fact no sample was received from the latter, and for laboratory examination

Like this post? Please share to your friends: