Ահա թե որն է Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության ֆենոմենը

Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության ֆենոմենը կայանում է նրանում, որ ՀՀ վարչապետը կարողանում է իր մեջ հաջողությամբ մարմնավորել և՛ ժողովրդական առաջնորդի, և՛ պետության ղեկավարի կերպարները միաժամանակ:Որ այդ ամենը նրա մոտ շատ անկաշկանդ, բնական և հաջողված կերպով ստացվում է՝ կրկին անգամ համոզվում ենք Տավուշի մարզ կատարած նրա այցին հետևելիս: Տեսեք, երկրի ղեկավարը հնարավորության դեպքում ամեն առիթ օգտագործում է՝ առավելագույն կերպով ժողովրդին մոտենալու, բացատրելու, համբերատար լսելու, հասկանալու, տարաբնույթ հարցերին պատասխանելու համար:Բացի դրանից՝ նա ժողովրդի հետ խոսում է ժողովրդի իսկ լեզվով՝ պարզ, հստակ և ըմբռնելի բառապաշարով, և այլն: Մի խոսքով՝ նա կտրված չէ ժողովրդից, պարփակված չէ իր նեղ շրջապատում, ինչպես դա նախկինների դեպքում էր:

Փաստենք, որ այս երևույթը մեր հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ է՝ այսպիսի նախադեպ մեզ մոտ չի եղել և թերևս համեմատելի է 1998-99 թթ.-ի Կարեն Դեմիրչյանի կարճատև ժամանակաշրջանի հետ, սակայն նա այն ժամանակ երկրի առաջին դեմքը չէր:

Ռուբեն Շուխյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Like this post? Please share to your friends: