Այլևս լռել չեմ կարող. ՆՈՐ ՍԵՆՍԱՑԻԱ․ Նաիրի Հունանյանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին․ Սարսափելի է. Վերջապես բացահայտվեց

Հարգելի պարոն նախագահ.

Դեռեւս այս գործի նախաքննության ընթացքում ահազանգել եմ Ձեզ, որ զինվորական դատախազի գլխավորությամբ, նախաքննական մարմինը՝ իր ետեւում ունենալով խիստ որոշակի ուժեր, փորձել է՝ բռնությունների, կեղծիքների, զեղծումների միջոցով, բառիս բուն իմաստով, գործ սարքել ՀՀ նախագահի եւ արդեն հայտնի մյուս անձանց վրա․․․

Խայտառակ պարտություն կրելով հանդերձ, այդ ուժերը հույսեր են փայփայում, դավեր են նյութում եւ ամեն կերպ խոչընդոտում եւ խեղաթյուրում են դատաքննությունը․․․

Ավելին, բացահայտ եւ ոչ բացահայտ, ուղղակի փորձեր են անում ամբաստանյալների վրա ազդելու, որպեսզի իրենց անհրաժեշտ ցուցմունքներ կորզեն: Կասկած չունեմ, որ նույնը փորձում են եւ կփորձեն անել վկաների գծով:

Դատապաշտպանների վրա էլ գործադրվեցին եւ այսօր էլ, ըստ երեւույթին, գործադրվում են ինչ-ինչ ճնշումներ: Այս բոլորը, հարգելի պարոն նախագահ, անպատժելիության արդյունք ու հետեւանք է:

Քրեական գործի, այսպես կոչված, նյութերում կան մեկ տասնյակից ավելի մեղադրյալների վկայություններ, դիմումներ, որոնք ուղղակի մատնանշում են բռնությունների փաստը: Քրեական գործից դիտմամբ առանձնացրել էին բռնություններին վերաբերող իմ ցուցմունքները:

Գործից անհետացել են իմ դիմումները՝ նախաքննական մարմնին ուղղված, եւ վեց ամիս է մեղադրողները չեն պատասխանում, թե ո՞ւր են դրանք:

Գլխավոր դատախազություն եմ ուղարկել 24 էջ ծավալով նյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես նախաքննական մարմինը հետին թվով կեղծ փաստաթղթեր է պատրաստել, չկայացած քննչական գործողությունները սարքել է, իբր, կայացած եւ այլն:

Բացի այս, դեռ էլի նյութեր կան ձեռքիս տակ՝ զեղծումների, կեղծ ամսաթվերի եւ այլնի վերաբերյալ: Գլխավոր դատախազին ուղղված դիմումով խնդրել եմ քրեական գործ հարուցել:

Մի բան ակնհայտ է այսօր միանշանակ: Փորձելով օգտագործել «հոկտեմբերի 27-ը» նախագահին տապալելու եւ իշխանությունը զավթելու նպատակով, հարմար առիթին այն դարձնում են պաշտպանական վահան, երբ իրենց պատասխանատվության խնդիրն է առաջ գալիս:

Նախագահի կողմից այստեղ օրինականության հաստատման ցանկացած փորձը նպատակային վայնասունով մատուցվում է նրա՝ իբրեւ թե ինչ-ինչ շահագրգռությունների փաստ:

Հարգելի պարոն նախագահ. այս ողորմելի շահարկումները կարող են անընդհատ շարունակվել, եւ չի կարելի, որ նախագահը իր գործողություններում կաշկանդվի եւ միջոցներ ձեռք չառնի կարգուկանոն հաստատելու:

Դիմելով Ձեզ՝ կոչ եմ անում արհամարհել այդ ամենը եւ գործուն քայլեր կատարել երկրում օրինականություն ապահովելու համար:

Իբրեւ առաջին քայլ, թող ներվի խիստ բառ օգտագործելս, պահանջում եմ եղած անհերքելի փաստերի նկատառումով, անհապաղ պաշտոնանկ անել զինդատախազ Գ.Ջհանգիրյանին եւ քրեական գործ հարուցել նրա եւ նախաքննության մարմնի դեմ:

Սա այլեւս հասունացել է, եւ մեր ժողովուրդը չի կարող հանդուրժել նրանց զանգվածային անօրինությունները:

Եւ քանի որ նամակս բաց է եւ հրապարակելու եմ ի լուր բոլորի, ապա առիթից օգտվելով, կոչ եմ անում մեր ամբողջ ժողովրդին, ասելով. ամենակտրուկ կերպով, ազգովի պահանջենք հանրապետության նախագահից՝ անհապաղ պաշտոնից ազատել զինդատախազին եւ քրեական գործ հարուցել քննչական խմբի եւ նրա դեմ:

Հուսով եմ, որ նախագահը կանսա ժողովրդի ձայնին, այլապես մեր ժողովուրդը կփաստի, թե նախագահը քաջալերում է ապօրինությունները, անպատժելիության մթնոլորտ է ստեղծում: Հարգանքներով՝ Նաիրի Հունանյան / Մայր Քաղաք Երեւան / ԱԱՆ քննչական մեկուսարան

Այս նամակը մեր խմբագրությանն է տրամադրել Հունանյանի հայրը: Եւ կարծում ենք, որ այն բավական ուշագրավ է: Այնուամենայնիվ, մեկ-երկու դիտարկում ենք մեզ թույլ տալիս, նախ, երկրի ԱԺ նախագահին եւ վարչապետին գնդակահարած մարդը Քոչարյանին վերաբերում է բացառիկ հարգանքով:

Երկրորդը, չպետք է բացառել, որ շուտով Գագիկ Ջհանգիրյանին իրոք պաշտոնանկ կանեն, նրա դեմ քրեական գործ կհարուցեն եւ նույնիսկ կձերբակալեն: Սա, կարծում ենք, ուղիղ հրահանգ է Ռոբերտ Քոչարյանին: Եւ հետո, հույս ունենք, որ այս բաց նամակը Հունանյանը բռնությունների ազդեցության տակ չի գրել՝ փոքրում զիջելու, մեծում չզիջելու նպատակով:

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2002 թվականի հունվարի 24-ի համարում․․․

During the preliminary investigation of this case, I alerted you that the pre-investigation body, headed by the military prosecutor, with very certain forces behind it, tried to use the violence, falsifications, falsifications, in the true sense of the word, to make a case against the RA President and other already famous people. ․

Despite suffering a disgraceful defeat, these forces cherish hopes, conspire and obstruct and distort the trial in every way ․․․

Moreover, openly and implicitly, they are simply trying to influence the defendants to extort the necessary testimony. I have no doubt that they are trying and will try to do the same for the witnesses.

The lawyers were also used and today, apparently, some pressure is exerted. All this, Mr. President, is the result of impunity.

Like this post? Please share to your friends: