Այն, ինչ ժшմեր шռшջ կшտшրվեց Գեղшրքпւնիքпւմ իրшր է խшռնել пղջ գյпւղը․ հիվшնդшնпց տեղшփпխվшծներ կшն

Այն, ինչ ժшմեր шռшջ կшտшրվեց Գեղшրքпւնիքпւմ իրшր է խшռնել пղջ գյпւղը․ հիվшնդшնпց տեղшփпխվшծներ կшն

Ժամեր առաջ արտկարգ դեպք է եղել․ Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել. ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։
Պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։

Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Like this post? Please share to your friends: