Այսքան տարի անց,,,առաջին անգամ համացանցում. Շոկային կադրեր. «Որոգայթի» Գոքորի դժբախտ ելքով ավտովթարի կադրերը հայտնվել են համացանցում . նյարդերից թույլ մարդիկ չդիտեն ??⬇

հունիսի 22-ին` երեկոյան 11-ի մոտ, Արմավիր-Էջմիածին ճանապարհին (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ) ավտովթարից մահացան «Շանթ» հեռուսաընկերության «Որագայթ» սերիալի դերասաններ 35-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքորը) ու 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկը)։

 

BMW մեքենան բախվել էր ճամփեզրի ծառին և շրջվել։ Երրորդ ուղևորը՝  Էդգար Տեր-Ադամյանը, ծանր վնասվածքներ էր ստացել: Այժմ նա ողջ-առողջ է:

Նրանց մահից հետո սերիալը մեկ շաբաթով դադարեցվեց, ապա իրական կյանքը մտավ կինո, և սերիալը վերսկսվեց ողբերգության կինոբեմականացմամբ. Հովոն (Հարություն Մովսիսյան), նստած մահացած Գոքորի ու Գարիկի նկարների առջև, արտասվում էր:

Անցել է մեկ տարի: Սերիալում նոր զարգացումներ եղան՝ առանց նրանց կերպարների: Սակայն Գարիկի ու Գոքորի երկրպագուները մինչև հիմա էլ չեն մոռանում նրանց:

Զեմֆիրա Եսայանը, որ նայել է սերիալը սկզբից մինչև վերջ ու լավատեղյակ է ֆիլմի յուրաքանչյուր  դրվագին, ցավով է խոսում տղաների կորստի մասին: «Երկուսն էլ շատ լավ էին խաղում,- ասում  է նա,- թեպետ ես գիտեի, որ նրանք պրոֆեսիոնալ դերասաններ չեն, բայց էնպես էին խաղում, ոնց որ հազար տարվա դերասաններ: էն օրն էլ հարևաններով նստած էինք, խոսք  եղավ «Որոգայթի» մասին, ու բոլորս էլ հիշեցինք նրանց: Տղաների անունը կապված էր էդ սերիալի հետ: Որ ասում ես «Որոգայթ», քեզանից անկախ հիշում ես իրանց»:

Շանթ հեռուստաընկերությունը որևէ կերպ չանդրադարձավ սերիալին մեծ հաջողություն բերած դերասանների մահվան տարելիցի կապակցությամբ: «Անկախ» զանգած` մահացած երկու տղաների մտերիմ Հռիփսիմեն ասաց, որ ինքը դիմել է հեռուստաընկերություն` տղաների հիշատակին նվիրված որևէ ակնարկ պատրաստելու խնդրանքով, սակայն իրեն մերժել են, իսկ Լուրերի բաժինն ընդհանրապես տեղյակ չի եղել .«թող մեզ ասեին, մենք էլ կսարքեինք»:

«Ոնց պիտի լինե՞մ, տղես ոնց որ նոր մեռած լինի, իմ վերքն էլ տեղում,- «Անկախի» հարցին, թե ո՞նց ես, պատասախանեց Գեղամի մայրը` Աննա Խաչատրյանը,- երեկ գնացինք գերեզմաններ, դուք պիտի միայն տեսնեիք, թե ինչքան ծաղիկ կար դրած: Մարդկանց հոսքը չէր դադարում: Մենք գնում էինք ու հլը դեռ մարդիկ գալիս էին»:

Տիկին Աննան ասում է, որ շատերն իրեն զանգել ու հարցրել են, թե ինչո՞ւ Շանթ հեռուստաընկերությունը որևէ կերպ չանդրադարձավ ժողովրդի կողմից այդքան սիրված տղաներին: «Մենք բոլորս էլ սպասում էինք,- մղկտոցով ասաց նա,- բայց ոչ մի բան, ոչ մի շշուկ, մարդկանց չգիտեի, թե ինչ ասեմ: Մարդիկ ասում էին, թե հենց Շանթ ենք զանգել: Բայց ի՞նչ: Ամբողջ օրը մենակ էն ենք լսում, թե ինչքանով ծախեցին սերիալը ռուսներին: Բայց մի մեկը հարցներ, թե էդ ու՞մով Որոգայթը դարձավ Որոգայթ»:

Այս տարվա մարտին ռուսական «Ցենտրալ Պարտներշիփ» հեռուստաընկերությունը Շանթ հեռուստաընկերությունից ձեռք է բերել «Որոգայթ» սերիալը Ռուսաստանում արտադրելու արտոնագիր:

Այդ սերիալը հայկական հեռուստալիքներում ցուցադրված և արտադրված սերիալներից ամենամեծ ժողովրդականությունն էր վայելում, իսկ սերիալին մեծ հաջողություն բերեցին Գարիկի ու Գոքորի կերպարները:

Տիկին Աննան ասաց, որ Գեղամի աստղային ընկերներից չի մոռացել ու մինչև օրս նրանց կողքին է միայն Ռաֆոյի կերպարը մարմնավորող Արթուրը, ով չի մոռացել Գեղամի հիշատակն ու ամեն առիթով հիշել է հանգուցյալ ընկերոջ ընտանիքը, իսկ մահվան տարելիցին նրան է միացել նաև օպերատոր Տիգրանը: «Ուրիշ ոչ ոք չկար, ոչ մեկը մի կես բերան էլ չհիշեց Գեղամիս,- ասաց տիկին Աննան,- իսկ էն ժամանակ, երբ Գեղամս կար, ամեն հարցով պատրաստ կանգնած էր նրանց համար»:

Բայց մարդիկ չեն մոռացել իրենց հերոսներին: Արամ Միսկարյանի եղբայր Գագիկը  «Անկախի» հետ զրույցում խորին շնորհակալություն հայտնեց ժողովրդին: «Մենք շատ զգացված ենք այդ ուշադրության համար,- ասաց նա,- այն ցավն ու վշտակցությունը, որ  տեսանք ժողովրդի կողմից, օգնեց մեզ հեշտ տանելու մեր ցավը, որովհետև զգացինք, որ նրանց հետ է հեռուստադիտողների մի մեծ բանակ: Ես շատ նման եմ Արամին, ու  քանի անգամ գերեզմանոց գնալիս մարդիկ ինձ մոտեցել ու վշտակցել են: Նրանք չեն մոռանում Արամին: Ու նրանցից մենք ավելի շատ բան տեսանք, քան էն մարդկացից, ումից որ սպասում էինք»:

On June 22, at about 11 pm on the way to Armavir-Echmiadzin (near the monument to the dead Yugoslav rescuers), 35-year-old Gegham Khandilyan (36-year-old Gokamyan and 36-year-old) killed in a car accident on the Shant TV serial. (Garik’s “The Trap”).

The BMW car crashed into a tree on the roadside and turned over. The third passenger, Edgar Ter-Adamyan, was seriously injured. Now he is healthy.

Like this post? Please share to your friends: