Այս մրգերն ու բանջարեղենը առանձնահատուկ մանրակրկիտ է պետք լվանալ

Դեռ փոքրուց լսել ենք, որ մրգերն ու բանջարեղենը օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լավ լվանալ հոսող ջրի տակ։ Մասնագետները պարբերաբար նշում են, որ մրգերն ու բանջարեղենը պետք է լավ լվանալ՝ զերծ մնալու համար տարբեր տեսակի բակտերիաներից։

Սակայն Օհայոյի համալսարանի մասնագետ Դրյու Պատտերսոնը այլ տեսակետ ունի այս ամենի մասին։ Նա ասում է, որ կան մրգերի, բանջարեղենի տեսակներ, որոնք պետք է առավել մանրակրկիտ լվանալ, սակայն կան այնպիսիները, որոնց մասին շատ մտահոգվել պետք չէ։

Նա նշել է, որ օրինակ, ձմերուկը անհրաժեշտ է լվանալ10 վայրկյանից ոչ ավել։ Ընդհանրապես, մասնագետի խոսքով, այն մրգերն ու բանջարեղենը, որոնք անհարթ մակերես ունեն, փոսիկներով են պատված, պետք է լավ լվանալ։ Այդ փոսիկների մեջ կարող են բակտերիաներ լինել, հետեւաբար դրանք առավել մանրակրկիտ է պետք լվանալ՝ 20-30 վայրկյանից ոչ պակաս։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է վարունգին, ելակին ու այլ նմանատիպ մթերքին։ Ընդհանրապես, պետք է հատուկ ուշադրությամբ լվանալ այն մրգերն ու բանջարեղենը, որոնք անմիջապես հողից ենք հավաքում։

Իսկ ահա ձմերուկը, խնձորը բավական է լվանալ 5-10 վայրկյան։ Իսկ այն մրգերը, որոնց կեղեւը չենք ուտում, կարելի է անգամ չլվանալ։ Ըստ մասնագետի, օրինակ, բանանի, նարինջի կեղեւի վրայի բակտերիաները չեն կարող անցնել մրգին։

Like this post? Please share to your friends: