«Այս նկարը պետք է տանել ու դնել բոլոր նրանց դեմ, ովքեր բանակից մի կոպեկ փող են գողանում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նկարում երջանիկ դեմքեր են… Զինվորն ու սպիտակ հագած մայրը: Կարոտով փաթաթված երջանիկ ժպտում են…
Նորայր Գասպարյան, ծնվել է 1996թ.-ի փետրվարի 10-ին:
2016թ.-ի ապրիլի մեկին իր ֆեյսբուքյան էջում ընկերների ու հարազատների հետ կատակում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա: Նորայրը, կամ ինչպես մտերիմներն են ասում Նորիկը, Նորոն ու ընկերները տագնապ են ստանում և տանկերով շարժվում դեպի դիրքեր: Ապրիլի 2-ի գիշերը Նորայրը զանգում եղբորն ու ասում է. «ախպերս չնեղվեք, ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք, եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար, մամային ու պապային բան չասես»… Սերժանտ տանկիստ Նորայր Գասպարյանի տանկը խոցվում է թշնամու ԱԹՍ-ի կողմից: Նույն տանկում են եղել Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:
Հերոսը պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավոր» կոչումով…
Այսօր այս ժպտերես տղան չկա, երջանիկ դեմքով մայրն էլ սև հագած, արցունքն աչքերին օր է մաշեցնում…
Այս նկարը պետք է տանել ու դնել բոլոր նրանց դեմ, ովքեր բանակից մի կոպեկ փող են գողանում…

Like this post? Please share to your friends: