Առանց արցունք չեք կարող դիտել․․․Ինչ իմանայինք, որ Սարմենի վերջին ծնունդն է լինելու. մեր Սարմենը ևս անմահացել է․ ինչ են արել ծննդյան օրը (տեսանյութ)

Հայրենասիրությունն արտահայտվում է ոչ թե սոսկ բառերով, այլ արարքներով։ Սարիբեկ Այվազյանը, ում բոլորը Սարմեն են կոչում, իր հերոսությամբ ապացուցեց, որ հայրենասիրությունն ապրում էր իր հոգում և, որ հերոսանում են հենց արարքով։ 19-ամյա Սարմենի հերոսության դրվագից խոսում ու հպարտանում են բոլորը․ նա հերոսացավ՝ թշնամու խրամատը մի քանի նռնակ գցելու ու այն գրավելու ընթացքում։ Բարձունքը մերն է, բայց Սարմենն էլ չկա։

Սարմենի քույրը՝ Լիլիթ Այվազյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է, որ իրենք Սարմենի սխրագործության մասին համացանցից են իմացել․ «Սարմենը հերոսի մահով ընկել է հոկտեմբերի 6-ին, բայց մենք իմացել ենք 2 օր անց․ խնայում էին մեզ, սկզբում ասացին՝ վիրավորվել է, հետո էլ ասացին, որ չեն կարողանում գտնել»,- հուզմունքով ասում է Լիլիթը, ապա ավելացնում․ «Անհավատալի է, դեռ չենք գիտակցում, որ Սարմենը չկա, գիտենք՝ ծառայության մեջ է ու չի կարողանում զանգել»։

Եղբոր մասին շատ բան կա խոսելու, սակայն Լիլիթը կարևորում է նրա՝ չափից շատ հայրենասիրությունն ու այն, որ շատ է սիրել Ռոբերտ Աբաջյանին, անընդհատ խոսել է նրա հերոսության մասին․ «Ասում էր՝ Ռոբերտը հերոս ա, ինքը չի թողել, որ իր դիրքը վերցնեն։ Հայրենասիրական երգեր շատ էր սիրում ու միշտ լսում էր»։

Քույրն ասում է՝ այնքան բան ուներ անելու Սարմենը․ «Պատմություն էր շատ սիրում, դպրոցում ամենասիրելի առարկան էր։ Սկսեց պատմություն, հայոց լեզու ու անգլերեն պարապել, որ ընդունվեր ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ։ Անգլերենի քննությունից առաջ ընկերն էր զոհվել ու ոչ մի բան չէր կարողացել գրել․ ընդունվեց պատմության ֆակուկտետ»։

Շփվող, բայց միևնույն ժամանակ փակ Սարմենը ընտանիքի անդամների հետ չէր սիրում կիսվել, սակայն Լիլիթն ասում է՝ ընկերուհի ուներ։

Հանգիստ բնավորությամբ Սարմենը երբեք չի դժգոհել բանակային կյանքից, ընդհակառակը՝ միշտ ուրախությամբ ասել է, որ ամեն ինչ լավ է, իսկ բանակ զորակոչվելուց առաջ էլ ասում էր, որ ցանկանում է հենց Արցախում ծառայել։

Հոկտեմբերի 1-ին Սարմենը դարձել է 19 տարեկան։ Լիլիթը պատմում է, որ այդ օրը եղբայրը խոսել է իրենց հետ ու ասել, որ վիճակը հանգիստ է․ «Ուրախ էր շատ, շնորհավորեցինք, ասացինք՝ Սարմեն ջան, մեր բոլորի ուղարկածներից ձեզ հասե՞լ է, ասաց՝ հա՛, մամ ջա՛ն, ծնունդ ենք անում»։

«Ինչ իմանայինք, որ Սարմենի վերջին ծնունդն է լինելու, ու ինքն էլ է ընկնելու Հերոսի մահով»,- սրտի կսկիծով, բայց մեծ հպարտությամբ ասում է մեր Հերոսի քույրը։

Արփինե Հակոբյան

Patriotism is expressed not only in words, but also in deeds. Saribek Ayvazyan, whom everyone calls Sarmen, proved with his heroism that patriotism lived in his soul, that they become heroes by their actions. Everyone is talking and proud of the episode of 19-year-old Sarmen ․ He became a hero by dropping a few grenades into the enemy’s trenches and capturing them. The height is ours, but Sarmen is not there either.

Like this post? Please share to your friends: