Առաջին անգամ սպարապետի ծննդյան օրը միայն իմանաք, թե ինչ է ասել Լիլիթ Կարապետյանը. պարզվում է սպարապետը…

Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպանվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:

Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:

Առաջին հանդիպում

Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:

«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մահապարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը:

Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.):

Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու և Վազգեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը կայացել է ավելի ուշ, երբ նա եղբոր հետ աշխատանքի է անցել Երևանի ակումբներից մեկում. «Առաջին հանդիպումից բավականին ժամանակ անց մեր տուն զանգեր էին գալիս, բայց մենք չէինք էլ պատկերացնում, որ հնարավոր է՝ դա ինքը լինի:

Երբ մենք արդեն «Արձագանքում» չէինք աշխատում, մեզ հրավիրեցին երգելու ակումբներից մեկում: Հետո իմացա, որ իր խոսքով են մեզ հրավիրել այնտեղ, ինքն է ասել՝ շատ կուզեմ «քույր և եղբորը» կանչեք ձեզ մոտ: Նա սկսեց շատ հաճախ գալ ակումբ, ասաց, որ ինքն էր զանգում ինձ: Այդ ժամանակ արդեն նշանած չունեի: Մեր միջև սկսվեց շատ սիրուն ընկերություն»:

Le héros national d’Arménie et le héros d’Artsakh Vazgen Sargsyan auraient eu 61 ans aujourd’hui. Le 27 octobre 1999, à l’âge de 40 ans, il a été tué lors d’une attaque contre l’Assemblée nationale de la RA.

Vazgen Sargsyan a eu une romance avec la cha

Like this post? Please share to your friends: