Առեղծվածային ու ողբերգական դեպք. տան լոգարանում հայտնաբերվել է տղամարդու կախված, ննջասենյակում էլ՝ անկողնում՝ տղամարդու դիեր. միայն տեսնեք, թե ովքեր են նրանք և ինչու….

առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների

 

նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի:

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները և պարզում են մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են:

Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն և նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/10/29/1139125/

According to SHAMSHYAN.com, today, October 29, a mysterious and tragic incident took place in Shirak region. At 14:30 Shirak Regional Police Department and Shirak Regional Rescue Department Operational Management Centers received a call

that residents of one of the houses on Azatan 1st Street had been unresponsive for a long time. According to photojournalist Gagik Shamshyan, police and rescuers arrived at the scene by opening the door of the house on No. 14 Street and found the body of a man hanging in the bathroom while another man was found in the bedroom.

The Shirak regional police department, the Akhuryan police department, as well as the Shirak regional investigation department of

Like this post? Please share to your friends: