ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒԼԻՍԻ 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստեղծագործելու համար բարենպաստ օր է։ Անսովոր ու հետաքրքիր գործեր կունենաք, հնարավորություն կունենաք անսպասելի կիրառում գտնել ձեր տաղանդներին։ Կարող եք հիշել հին նախասիրությունների մասին կամ վերադառնալ այն պլաններին, որոնք չի հաջողվել կյանքի կոչել։

Արագ կսովորեք նորը, փորձ ձեռք կբերեք, որը օգտակար կարող է լինել։ Շրջապատողները հաճույքով կդիմեն ձեզ, կկիսվեն գաղափարներով, գրավիչ առաջարկներ կանեն։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Նոր հարաբերություններն արագ կզարգանան, բայց խելամիտ կլինեք, չեք կորցնի առողջ դատելու ունակությունը։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ նոր բաներ իմանալու հնարավորություն կունենաք։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնց վաղուց գիտեք, իրենց ուրիշ կողմերով բացահայտեն։ Շատ ուշադիր կլինեք, ոչինչ ձեր աչքից չի վրիպի ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Որոշ Ցուլեր պատահական շատ արժեքավոր տեղեկություն կստանան ու ոչ ոքի հետ չեն կիսվի դրանով։

Հնարավոր է՝ լրիվ պատահաբար բացահայտեք ուրիշների գաղտնիքները, իմանաք այն, ինչի մասին առաջ ոչ ոք չէր կռահում։ Համառությունը թույլ կտա ժամանակին ավարտին հասցնել նույնիսկ ամենաբարդ գործերը։ Օրվա վերջին հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավականին լարված կանցնի։ Գործեր սովորականից շատ կլինեն, հասկանալի չի լինի, թե որ գործը պետք է առաջին հերթին ստանձնեք։ Գործարքներ կնքելիս պետք է զգույշ լինել։ Այստեղ շտապողականությունը, մանրուքներին անուշադրությունը լուրջ կորուստներով կավարտվեն։

Աջակցության հարցով դիմեք միայն փորձված, հուսալի մարդկանց։ Նոր ծանոթները շատ բան կխոստանան, բայց խոստումը հազիվ թե պահեն։ Չեն բացառվում թյուրիմացություններ ընտանիքում, փոքրիկ վեճեր մտերիմների հետ։ Աշխատեք լուրջ կոնֆլիկտներ բաց չթողնել։ Դրանք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան պետք է սովորեք, ինֆորմացիա ստանաք, որը շուտով օգտակար կլինի։ Ցանկացած գործ ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակն ու նախապատրաստվեք։ Ազդեցիկ համախոհներ գտնելու, նրանց ձեր գաղափարներով հետաքրքրելու հնարավորություն կունենաք։ Բայց ամենադժվար աշխատանքը կատարել ու ամենակարևոր որոշումները ընդունել պետք է ինքնուրույն։

Հնարավոր են անսպասելի բացահայտումներ։ Որոշ Խեցգետիններ պատասխաններ կստանան կարևոր հարցերին, որոնք վերջին ժամանակներս շատ անհանգստացնում էին։ Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մոտ ժամանակներս նախատեսված գնումները քննարկելու համար։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անսովոր օր է։ Այն նոր գաղափարներ ու պլաններ կբերի։ Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու, նոր նպատակներ դնելու ու դրանց ուղղված առաջին քայլերն անելու համար։ Պետք չէ շտապել։ Սպասեք հարմար պահի։ Այդ ժամանակ արդեն նույնիսկ ամենափոքր ջանքերը բավարար կլինեն, որպեսզի ձեր ցանկությունները իրագործվեն։

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ։ Կհանդիպեք մարդկանց, որոնցից կարող եք ու անհրաժեշտ է շատ բան սովորել։ Վատ մի զգացեք հարցեր տալ։ Պատասխանները, որոնք կստանաք, անպայման պետք կգան ապագայում։

 

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար։ Բանն այն է, որ շատ լավ եք հասկանում՝ ինչի եք ուզում հասնել ու ինչ է պետք անել ուզածը ստանալու համար։ Չեք ծուլանա, կաշխատեք ոչինչ չհետաձգել, աչք չեք փակի ձեր սխալների ու թերացումների վրա։ Հենց նման մոտեցման շնորհիվ հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն։

Եթե շրջապատողները դիմեն օգնության խնդրանքով, մի մերժեք նրանց։ Այն, ինչ կանեք ուրիշների համար, օգտակար կլինի նաև ձեզ։ Օրվա երկրորդ կեսը հարմար է սովորելու համար։ Արագ կմտապահեք ձեր ուզածը, ճիշտ եզրակացություններ կանեք։

 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է։ Այն դրական փոփոխություններ ու հաճելի իրադարձություններ է խոստանում։ Անկեղծորեն կհետաքրքրվեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններով, կնկատեք կարևոր մասերը, շատ բան կսովորեք։ Կողքին կլինեն մարդիկ, որոնց օրինակին կուզենաք հետևել։ Հենց դա կոգեշնչի ձեզ վճռական գործողությունների ու կարևոր արարքների։

Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել։ Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ շատ բանի եք ունակ։ Լավ կանցնեն ուղևորությունները։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հին խնդիրները լուծելու և նախկինում բարդ թվացող առաջադրանքներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք։ Գործերին լուրջ կմոտենաք, կաշխատեք չշեղվել աշխատանքից ու համարյա ոչ մի սխալ չեք անի։ Պետք կգան գիտելիքներն ու փորձը։ Շրջապատողները ձեր հաջողությունները նկատելուց հետո ավելի հաճախ կդիմեն խորհուրդներով։

Հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը։ Կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Կարիճները շահավետ գործարքներ կկնքեն։ Այսօր կարող եք գնումներ անել։ Ձեռք բերած իրերը երկար ժամանակ կուրախացնեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է համախոհներ փնտրելու համար։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները։ Ձեզ կհաջողվի համախոհների խումբ ստեղծել ու ղեկավարել այն։ Այդ խմբի համար ոչ մի անհնարին բան գոյություն չի ունենա։ Հաճախ կօգնեք շրջապատողներին պայմանավորվել իրար հետ, խուսափել կոնֆլիկտներից, փոխզիջման հասնել։ Երբեմն դրա համար ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց պատրաստ կլինեք դրան։

Բարդ խնդիրները կարող եք նաև ինքնուրույն ստանձնել։ Մեծ է հավանականությունը, որ դրանցից գլուխ կհանեք։ Հաջող կլինեն գործնական ուղևորությունները։ Լավ կանցնեն աշխատանքը փոխելու հետ կապված հանդիպումները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Աշխատեք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը և կտեսնեք, որ շատ բան կարող եք դեպի լավը փոխել։ Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր հաճախ քննադատում են ձեզ։ Հիմա նրանց հետ շփումները վնասակար կլինեն։

Սովորական աշխատանքը ավելի բարդ կթվա, իսկ ահա բոլոր նոր գործերից անսպասելի արագ ու համարյա առանց ջանքերի գլուխ կհանեք։ Ցանկալի չէ զբաղվել կարևոր փաստաթղթեր կազմելով, գործ ունենալ պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար։ Դրանք կարող են վերաբերել կյանքի տարբեր ոլորտներին։ Կղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով, պրովոկացիաներին չեք տրվի ու չեք լսի մյուսներին։ Դա թույլ կտա խուսափել սխալներից, այնպիսի արարքներ չգործել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։

Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։ Դրանք շատ օգտակար կլինեն։ Չի բացառվում՝ աշխատանքի հարցում օգնեն ընկերները կամ պատահական ծանոթները, իսկ անձնական հարաբերություններին վերաբերող գործընկերոջ խորհուրդը կարող է շատ օգտակար լինել։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հույզերը վերահսկելը կարևոր կլինի։ Եթե տրվեք դրանց, կքանդեք այն, ինչ երկար ու մեծ դժվարությամբ եք ստեղծել։ Բարդ կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը։ Այսօր ավելի շատ կուզենաք հանգստանալ ու ուրախանալ, քան թե խնդիրներ լուծել։

Օգնության խնդրանքով կարելի է դիմել հին ծանոթներին։ Նրանք արագ գլուխ կհանեն իրավիճակից ու չեն հիասթափեցնի ձեզ։ Մի շտապեք գումարին վերաբերող որոշումներ ընդունել, հատկապես, եթե խոսքը մեծ գումարների մասին է։ Այսօր ֆինանսական գործերի հանդեպ թեթևամիտ վերաբերմունք կդրսևորեք։

Like this post? Please share to your friends: