ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է շփումների համար և անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Լավ տպավորություն թողնելը հեշտ կլինի։ Ոչ ոք անտարբեր չի մնա ձեր հմայքին։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Ճանապարհին հիանալի ժամանակ կանցկացնեք։

Ընտանեկան տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կունենաք։ Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի։ Վեճերի առիթներ չեն ստեղծվի։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարևոր նորություններ։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորել, հույս դրեք միայն սեփական ուժերի վրա։ Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը շատ դժվար կլինի։ Հնարավորինս խուսափեք վեճերից։ Դրանք կառուցողական վարել չի ստացվի։ Քննադատությանը սուր կարձագանքեք, չեք նկատի, որ որոշ նկատողություններ շատ տեղին ու ճիշտ են։

Հնարավոր են անսպասելի այցեր։ Չի բացառվում, որ հյուրերն ուզենան երկար մնալ, բայց դա ձեզ հազիվ թե ուրախացնի։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Հեռու մնացեք բամբասանքների սիրահարներից։ Նման մարդկանց հետ շփումները կվնասեն ձեզ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Թեթև օր է։ Այն շատ հարմար է հանգստի, հաճելի շփումների, զվարճանքների համար։ Ընկերների հետ հանդիպելու, լավ միջավայրում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։ Շատերին դուր կգաք, հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք։ Հավանական է սիրային պատմության սկիզբ։

Կարևոր գործերի համար օրը հարմար չէ։ Կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու։ Կարող եք լուծել ընթացիկ հարցերը։ Նոր ու անծանոթ գործերը զգուշությամբ է պետք ստանձնել և միայն այն դեպքում, եթե ունեք համախոհների աջակցությունը։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ օր չի լինելու։ Մռայլ մտքերն ու տհաճ հիշողությունները հանգիստ չեն տա։ Դժվար կլինի լավատեսորեն տրամադրվելը։ Սովորականից հաճախ փոքրիկ թյուրիմացություններ ու անհապաղ որոշում պահանջող խնդիրներ կառաջանան։ Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը։

Բայց հիանալի գլուխ կհանեք փորձություններից ու ամուր կլինեք այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Լուրջ տարաձայնություններից ու կոնֆլիկտներից խուսափելու համար հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը։ Փոխհամաձայնության հասնելը դժվար է լինելու։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան պլանավորածի նման չի ընթանա։ Ամեն անգամ, երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, կսկսեք հուզվել ու նյարդայնանալ։ Բայց իրադարձությունները բոլոր դեպքերում ձեզ համար բարենպաստ ձևով կընթանան, այնպես որ՝ մի կորցրեք լավատեսությունը։ Շրջապատողներին թույլ մի տվեք խառնվել ձեր գործերին կամ գնահատել ձեր գործողությունները։ Շատ կարևոր է արարքներում ու դատողությունների մեջ անկախությունը չկորցնելը։

Մի շտապեք որոշումների և դրանք կյանքի կոչելու հարցում, աշխատեք մանրամասն մտածել ամեն քայլը։ Ուշադիր եղեք մանրուքներին։ Ավելի ուշ դրանք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հիանալի, արդյունավետ օր է սպասվում։ Նրա առաջին կեսը հարմար է պրակտիկ խնդիրները, կենցաղային հարցերը լուծելու համար։ Իրատես կլինեք, ամպերում չեք սավառնի ու չեք գերագնահատի ուժերը։ Հնարավոր է՝ դժվարությունների բախվեք։ Նման դեպքերում օգնության դիմեք ընկերներին։ Նրանք չեն մերժի։

Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Դրանք ներդաշնակ կլինեն, վառ հույզեր կպարգևեն։ Օրը հարմար է անձնական կամ մասնագիտական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հեշտ չի դասավորվի։ Այն փոքրիկ, բայց մեծ քանակությամբ խնդիրներ կբերի, որոնցից յուրաքանչյուրը ուշադրություն կպահանջի։ Դժվարությունների մեծ մասը պետք է ինքնուրույն հաղթահարեք։ Որոշ դեպքերում միայն կարելի է դիմել ընկերների օգնությանը։ Հավանական են կարևոր նորություններ։ Չի բացառվում, որ դրանք ստիպեն փոխել պլանները, հրաժարվել որոշ մտահղացումներից։

Հարմար օր է կանանց հետ շփումների համար։ Նրանք հիանալի խորհուրդներ կտան, պետք եղած ժամանակ կաջակցեն։ Հրաժարվեք դատարկ զրույցներից ու բամբասանքներից։ Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու անակնկալ ուղևորության մեկնել։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ գործերում հաջողությունների կհասնեք, եթե հաստատակամ լինեք։ Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ։ Այսօր նրանք ձեր աջակցության ու հոգատարության կարիքը կունենան։ Խուսափեք վեճերից, հատկապես, եթե դրանց պատճառն աննշան բան է։ Այդպիսի վեճերը տհաճ հետևանքներ կունենան։

Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե սեփական ցանկությամբ ճամփա գնաք։ Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց աշխարհայացքը ձեզ հետաքրքիր ու ինքնատիպ կթվա։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ է պետք լինել։ Սա հեշտ օր չի լինելու և լավ է նրանից շատ բան չսպասել։ Եթե պլանավորում եք կարևոր գործերով զբաղվել, հիշեք, որ հույս պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, և ամեն քայլը պետք է լավ մտածված լինի։ Նույնիսկ աննշան սխալ գործելու դեպքում շատ ժամանակ պետք է ծախսեք այն ուղղելու վրա։

Մի շտապեք վստահել նոր ծանոթներին։ Այսօր մարդկանց մասին մակերեսային կդատեք։ Վտանգ կա, որ խաբեության զոհ կդառնաք։ Օրվա երկրորդ կեսին հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք, քանի որ այս շրջանում կարող է վատանալ ինքնազգացողությունը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հանգիստ կանցնի, հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա։ Արագ լուծում պահանջող լուրջ խնդիրներ հազիվ թե առաջանան։ Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել սկսածը։ Չի բացառվում, որ պատասխաններ գտնեք ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար կարևոր հարցերին։

Օգտակար կլինի դասախոսությունների, սեմինարների ու այնպիսի միջոցառումների հաճախելը, որտեղ կարող եք հանդիպել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական տրամադրված կլինեք ու ամեն ինչի պատրաստ կլինեք դրված նպատակներին հասնելու համար։ Նման համառությունն իր պտուղները կտա, բայց երբեմն նաև չմտածված արարքների կմղի։ Աշխատեք չշտապել։ Հիշեք, որ կշռադատված որոշում ընդունելու համար դեռ ժամանակ ունեք։ Չի բացառվում, որ օգտակար լինեն ընկերների ու հին ծանոթների խորհուրդները։

Բարենպաստ օր է գնումների, գործարքների, ֆինանսական օպերացիաների համար։ Գումարին վերաբերող գործերում ճիշտ որոշումներ կընդունեք։ Չի բացառվում, որ ձեզ առաջարկեն մասնակցություն ունենալ մեծ եկամուտ խոստացող նախագծին։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խուսափեք վեճերից։ Այսօր դա շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ աննշան տարաձայնությունները լուրջ կոնֆլիկտների կհանգեցնեն, եթե չվերահսկեք ձեզ։ Աշխատեք ավելորդ բաներ չասել, շրջապատին ոչ մի բանում չմեղադրել։ Հարազատների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ կլինի, քան ընկերների հետ։

Զգուշություն է պետք ֆինանսական հարցերը լուծելիս։ Այսօր շատ թեթևամիտ տրամադրված կլինեք ու ավելի կծախսեք, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Հրաժարվեք չպլանավորված գնումներից։

Like this post? Please share to your friends: