ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ գործնական հարցեր լուծելու համար բարենպաստ օր է։ Լավ գիտեք՝ ինչի եք ուզում հասնել ու ինչ գին եք պատրաստ վճարել ձեր ցանկություններին հասնելու համար։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել։ Հնարավոր են աննշան տարաձայնություններ աշխատավայրում։ Գործընկերների հետ վեճերը ժամանակատար կլինեն, փոխարենը կաշխուժացնեն ու կոգևորեն ձեզ։

Հավանական են շահավետ գործարքներ, հաջող ֆինանսական օպերացիաներ։ Վաղուց դուր եկած իրերը գնելու հնարավորություն կունենաք։ Լավ կանցնեն ուղևորությունները։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է։ Հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները։ Կկարողանաք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա։ Ձեզ ամենալավ կողմերից ցույց կտաք։ Ձեր գաղափարները հաճախ ինքնատիպ ու անսովոր կլինեն, բայց դուր կգան շրջապատին։ Շատերը կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը։

Կարող եք լուծել կարևոր հարցերը, քննարկել ապագայի պլանները։ Հաստատակամ կլինեք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, իսկ այլ իրավիճակներում հեշտությամբ զիջումների կգնաք, բայց չեք մոռանա սեփական հետաքրքրությունների մասին։ Ցանկալի չէ շտապելով գնումներ անել։ Դրանք հաջող չեն լինի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հեշտ չի լինելու։ Կարող են խնդիրներ առաջանալ։ Բայց կփորձեք հնարավորինս արագ լուծել դրանք ու հաջողության կհասնեք։ Հնարավորություն կլինի ավարտել սկսած գործերը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին։ Ողջ օրը հարմար է ապագայի պլաններ կառուցելու համար։ Ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, իրատես կլինեք, ամպերում չեք սավառնի։

Նախաձեռնող եղեք աշխատանքի մեջ։ Ձեր գաղափարներն աջակցություն կստանան, կկարողանաք կյանքի կոչել դրանք։ Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում սիրային անակնկալները։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ դրանց պատճառով ինքնազգացողությունը կարող է վատանալ։ Աշխատանքը մեծ ուշադրություն կպահանջի։ Հենց մի փոքր շեղվեք, սխալներ կանեք, որոնք արագ ուղղել չի ստացվի։ Շատ Խեցգետինների կարող են անհանգստացնել ընտանեկան տարաձայնությունները։ Պետք է ջանքեր թափել մտերիմների հետ հարաբերությունները կարգավորելու համար։

Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել։ Լավ է հետ կանգնել չպլանավորված գնումներից ու հնարավորինս կրճատել ծախսերը։ Գործարքներ կնքելուց առաջ լավ մտածեք։ Հնարավոր է՝ դրանք այնքան շահավետ չլինեն, որքան առաջին հայացքից են թվում։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու բարեհամբույր լինելը։ Սա բարդ օր է լինելու։ Ամեն դատարկ բան կարող է բարկացնել, ստիպել հուզվել ու ապրումներ ունենալ։ Բայց ինչքան քիչ նյարդայնանաք, այնքան արագ կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը։ Օգտակար կլինի նախկին փորձը։ Բանն այն է, որ այսօրվա իրադարձությունները կհիշեցնեն անցյալի նմանատիպ դեպքերը։

Լավ է կենտրոնանալ արդեն ծանոթ գործերի վրա, քան ինչ-որ նոր բան ստանձնել։ Այսօր նույնիսկ ամենահամեստ արդյունքներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, այնպես որ՝ մեծ նախագծերը լավ է հետաձգել։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավականին բարդ է լինելու։ Այն լարված կանցնի, ինքնատիրապետումը պահպանել չի ստացվի։ Մեծ նշանակություն կտաք մանրուքներին, չեք նկատի իսկապես կարևորը։ Բոլոր Կույսերին չի հաջողվի խուսափել շրջապատի հետ կոնֆլիկտներից։ Հիմա շատերը ձեր օգնության կարիքը կզգան, հաշվի չեն առնի, որ դուք ձեր սեփական գործերն ունեք։

Օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի։ Այն նոր գաղափարներ ու պլաններ կբերի, կօգնի նորովի նայել սովորական իրերին։ Չի բացառվում՝ հասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք, կուզենաք շատ բանի հասնել ու չեք նկատի ճանապարհին առաջ եկած դժվարությունները։ Գրավիչ հեռանկարներ կբացվեն։ Եթե արագ գործեք, կարող եք մեծ հաջողությունների հասնել։ Բայց շրջապատը միշտ չի աջակցի ձեր ձգտումներին, իսկ դա կոնֆլիկտների կհանգեցնի։ Բարեբախտաբար, մեծ մասամբ կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը ու արագ կհարթեք սուր անկյունները։

Բարենպաստ օր է ուղևորությունների ու պայմանների փոփոխության համար։ Նոր տպավորություններ ու օգտակար ինֆորմացիա կստանաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արագ ու վճռական կգործեք, կաշխատեք ոչինչ չհետաձգել։ Նման մոտեցումը թույլ կտա շատ կարևոր ու պատասխանատու գործերում հիանալի արդյունքների հասնել։ Հավանական են հաջող ուղևորություններ, համագործակցության մասին արդյունավետ բանակցություններ։ Կարող եք գործարքներ կնքել։

Օրվա երկրորդ կեսին հանգստի կարիք կունենաք։ Սովորականից շատ կանհանգստանաք աննշան իրադարձությունների պատճառով։ Երբեմն դա ինքնազգացողության վատացման կհանգեցնի։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույս կդնեք միայն սեփական ուժերի վրա։ Դա որոշ առումներով ճիշտ կլինի, թույլ կտա ինքնուրույն գործել, ոչ ոքից աջակցություն չսպասել, ինչպես նաև ժամանակ չծախսել բանակցությունների ու բացատրությունների վրա։ Բայց կարհամարհեք նաև ուրիշների փորձը, իսկ դա վատ է։ Ստիպված եք լինելու սեփական սխալների վրա սովորել։

Ամենայն հավանականությամբ այսօր ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա։ Հավանական են ձգձգումներ գործերում, կարող են տեղափոխվել հանդիպումները։ Չեն բացառվում դժվարությունները փաստաթղթերը ձևակերպելիս։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների ու կարևոր հարցեր քննարկելու համար ամենաբարենպաստ օրը չէ։ Սովորականից հաճախ կոնֆլիկտներ ու վեճեր կառաջանան, դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ համախոհների հետ։ Տարաձայնություններ կարող են առաջանալ մանրուքների պատճառով։ Կողմերից ոչ մեկը չի ուզենա զիջումների գնալ։

Բայց դրա հետ մեկտեղ կարող եք հիանալի արդյունքների հասնել ինքնուրույն գործելու դեպքում։ Գործերի վրա կենտրոնանալով՝ կհասկանաք, թե ինչպես արագ գլուխ հանեք դրանցից ու սխալներ չգործեք։ Ցանկալի չէ գումարին ու խոշոր գնումներին վերաբերող որոշումներ ընդունել։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս բարենպաստ օրը շատ լավ բաներ է խոստանում։ Առանց դժվարության գլուխ կհանեք պլանավորված գործերից, ավարտին կհասցնեք սկսածը։ Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ։ Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք։ Օգտակար կլինի նախաձեռնող լինելը։ Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին։

Առաջատարի հատկանիշները ցուցադրելու, համախոհներին միավորելու ու նրանց ոգեշնչելու հնարավորություն կլինի։ Ձեր հմայքը շատերի վրա ցնցող տպավորություն կթողնի։ Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել առաջին հայացքից։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին ոչ մի կարևոր բան մի պլանավորեք։ Սա տարօրինակ շրջան կլինի։ Մի կողմից՝ ձեզ ոչ մի լուրջ վտանգ չի սպառնա, բայց մյուս կողմից՝ ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք ու ինքներդ ձեզ թակարդը կգցեք։ Այնպես որ՝ պատրանքներ մի կառուցեք ու խոստումներ մի տվեք։

Ինչքան երեկոն մոտենա, այնքան ուժեղ կլինի բարենպաստ միտումների ազդեցությունը։ Այնպես որ՝ կարևոր գործերն ու հանդիպումները լավ է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար։ Այս հատվածը հարմար է աշխատանքային հարցերն ու անձնական խնդիրները լուծելու համար։

Like this post? Please share to your friends: