ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում կարող եք հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է մի կողմ թողնեք մնացած ամեն ինչ։ Թույլ մի տվեք, որ շրջապատողները շեղեն ձեզ զրույցներով, խառնվեն ձեր գործերին։ Կարող են նյարդայնացնել անտեղի խորհուրդներն ու քննադատությունը։ Աշխատեք երկուսն էլ ականջի հետև գցել, հուզական արձագանք չտալ։ Սուր պահերին օգնության կհասնի հումորի զգացումը։

Այսօր հազիվ թե հաջողվի անել ամենը, ինչ պլանավորել էիք։ Հավանական են անսպասելի պատահարներ ու անկանխատեսելի իրադարձություններ։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է։ Այն շատ հարմար է գործնական հանդիպումների համար։ Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք։ Չի բացառվում՝ հաջողվի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։ Հնարավոր են դրամական մուտքեր, եկամուտ խոստացող առաջարկներ։

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև աշխատանքից դուրս։ Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, նրանց կես խոսքից կհասկանաք։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Այդ հարաբերությունները վառ հույզեր ու անմոռանալի պահեր կպարգևեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ գործերում կարող եք հաջողությունների հասնել համախոհների աջակցության շնորհիվ։ Ցանկացած հարցի լուծման ստեղծագործաբար կմոտենաք։ Դա հաջողության հասնելու շանս կտա այնտեղ, որտեղ մյուսներին արդյունքների հասնել չի հաջողվել։ Լավ կանցնեն գործնական ուղևորությունները։ Հնարավորություն կունենաք կարևոր բանակցություններն անցկացնել ձեր ուզածի նման։

Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան։ Չի բացառվում, որ նորովի նայեք մարդուն, ում վաղուց եք ճանաչում, նրա հանդեպ կսկսեք ջերմ զգացմունքներ տածել։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահեշտ օրը չի լինելու։ Բայց կարող եք լավ արդյունքների հասնել, եթե հաստատակամ ու հնարամիտ լինեք։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ռիսկի դիմել, նպատակին տանող այլ ուղիներ փնտրել։ Անսպասելի ձեր կողմը կարող են անցնել մարդիկ, որոնց աջակցության հույսը չունեիք։ Նրանց շնորհիվ արագ սկսածն ավարտին կհասցնեք։

Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը։ Չի բացառվում, որ միասին գտնեք վերջին շրջանում անհանգստացնող խնդիրների պատասխանը։ Հնարավոր են անսպասելի այցեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր անընդհատ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, և դա շատ օգտակար կլինի։ Ձեզանով կհետաքրքրվեն մարդիկ, որոնց աջակցությունը թանկ արժե։ Կհաջողվի միավորել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց։ Նրանց աջակցությամբ կհասնեք դրված նպատակներին։ Հավանական են շահավետ գործարքներ, անսպասելի դրամական մուտքեր։

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան գործերի վրա կենտրոնանալու, անհրաժեշտության դեպքում մտերիմներին աջակցելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, ինչպես նաև չպլանավորված հաջող գնումները։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է սովորելու համար։ Շատ նոր տեղեկատվություն ստանալու շանս կունենաք։ Ուշադիր կլինեք, կնկատեք ամեն մանրուքը, այդ իսկ պատճառով սխալներ չեք անի։ Հավանական են հետաքրքիր ուղևորություններ, անսովոր հանդիպումներ։ Նոր տպավորությունների պակաս չի լինի։

Շատ Կույսեր նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ ձեռք կբերեն, կհասկանան, թե ինչի վրա են ուզում կենտրոնանալ։ Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել գիտելիքներով ու փորձով։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Այդ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կկարողանաք հաջողության հասնել, բայց ոչ միանգամից։ Առավոտն ամենաարդյունավետ հատվածը չի լինի, բայց ավելի ուշ կկարողանաք շատ գործերում հիանալի արդյունքների հասնել։ Չի բացառվում՝ ձեզ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի իրադարձություններ, որոնք կուրախացնեն ձեզ։

Ավելի ուշ հին գործնական կամ անձնական բնույթի խնդիրները լուծելու հնարավորություն կլինի։ Կաշխատեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, և նրանք շնորհակալ կլինեն ձեզ։ Հնարավոր են շահավետ գործարքներ ու գնումներ։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփման համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն և՛ պլանավորված, և՛ անսպասելի հանդիպումները։ Դժվար չի լինի օգնականներ գտնելը։ Այսօր ոչ ոք չի մերժի ձեր խնդրանքը։ Շրջապատի հանդեպ շատ ուշադիր կլինեք, կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու մտադրությունները։ Դա կօգնի խուսափել սխալ որոշումներից։

Հավանական են դրամական մուտքեր։ Դրանք համեստ կլինեն, բայց շատ տեղին կլինեն, կօգնեն հաճելի գնումներ անել։ Հետաքրքիր միջոցառումներին լինելու, անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավականին բարդ կլինի։ Աշխատեք վերահսկել ձեզ ու պրովոկացիաներին զոհ չգնալ։ Կարևոր է խուսափել կոնֆլիկտներից։ Եթե դրանք ծագեն, խաղաղությունը վերահաստատելն ու հարաբերությունները կարգավորելը դժվար է լինելու։ Աշխատեք ռիսկի չդիմել, օգտագործեք փորձված մեթոդները։ Ցանկացած կասկածելի միջոցառման մասնակցությունից լավ է հրաժարվել։

Շփումների հարցին ընտրողաբար մոտեցեք։ Ձեր համակրանքը շահել փորձող բոլոր մարդկանց չէ, որ կարելի է վստահել։ Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք ոսկե սարեր են խոստանում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու, բայց անհրաժեշտություն է։ Այսօր լրիվ անսպասելի ու տարօրինակ իրադարձություններ կարող են լինել։ Կթվա, թե շրջապատը հատուկ փորձում է հանել ձեզ հավասարակշռությունից։ Հնարավոր են խնդիրներ փաստաթղթերի հետ աշխատելիս։ Ստիպված եք լինելու գործ ունենալ պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Օրն ավելի հարմար է հանգստի, քան աշխատանքի համար։ Շատ գործեր հնարավորության դեպքում լավ է հետաձգել։ Մի հրաժարվեք օգնությունից, որը կառաջարկեն հին ծանոթները։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն հանգիստ ու հաճելի կանցնի։ Կարող եք գործերում կարգուկանոն հաստատել, վերադառնալ հին գաղափարներին ու մտածել, թե ինչպես կարելի է կյանքի կոչել դրանք։ Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ։ Նրանց ընկերակցությամբ հիանալի ժամանակ կանցկացնեք։

Ուշադիր եղեք ձեր առողջությանն ու արտաքին տեսքին։ Պրոֆիլակտիկ ու բուժիչ պրոցեդուրաներն այսօր արդյունավետ կլինեն։ Օրվա երկրորդ կեսին կարող եք ոչ մեծ գնումներ անել։ Խոշոր գնումներից հետ կանգնեք, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է։ Այն վառ իրադարձություններ ու հնարավորություններ կբերի։ Աշխատեք բաց չթողնել այդ հնարավորությունները։ Նոր գաղափարներ կունենաք։ Մտածածը կյանքի կոչելուց առաջ խորհրդակցեք համախոհների հետ։ Չի բացառվում, որ ինչ-որ կարևոր բան բաց թողած լինեք և ձեզ ճիշտ ժամանակին ցույց կտան դրանք։ Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը։

Օրը հարմար է գործարքներ կնքելու համար։ Գնումները հաջող կլինեն։ Եվ ընդհանրապես գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի։ Ֆինանսական հարցերը լուծելիս օգտվեք դրանից։

Like this post? Please share to your friends: