ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 26

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Օրը հիանալի է կարևոր ու պատասխանատու գործեր ստանձնելու համար։ Հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Չի բացառվում, որ օգնեն հին ծանոթները, փորձված համախոհները։ Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի պլանների մեջ ու որոշումներ ընդունել։ Օրվա երկրորդ կեսին անսովոր մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք։ Նրանք կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնություններն ու կհուշեն՝ ինչպես է պետք գործել հետագայում։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը բարդ է լինելու։ Սովորականից հաճախ անհանգստության առիթներ կառաջանան, շրջապատը միշտ չի հասկանա ձեզ։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, անհաջող գնումները։ Գումարի հետ կապված ցանկացած որոշում պետք է ինքնուրույն ու առանց շտապելու ընդունել։

Ցանկալի չէ քննարկել մասնագիտական կամ անձնական բնույթի հարցերը։ Ընդհանրապես՝ ավելորդ բաներ մի խոսեք, ձեր գաղտնիքները մի պատմեք ու մի քննարկեք ուրիշների գործերը։ Ինչքան հեռու մնաք բամբասանքներից, այնքան ավելի լավ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Լարված կանցնեն գործնական բանակցությունները, չեն բացառվում տարաձայնությունները նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում։ Աշխատավայրում իրավիճակը լարված կլինի, գործընկերները ձեզ ճիշտ չեն հասկանա։ Բայց դա չի խանգարի ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը։

Օրվա երկրորդ կեսը հոգնեցուցիչ, բայց հետաքրքիր կլինի։ Այս ժամանակը անսպասելի իրադարձություններ ու հաճելի անակնկալներ կբերի։ Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պահպանեք ինքնատիրապետումը։ Այսօր դա անհրաժեշտ է հաջողության հասնելու ու խնդիրներից խուսափելու համար։ Մարդիկ, որոնց վրա առաջ հենվում էիք, կարող են հուսախաբ անել։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ռիսկի դիմել, շատ բան դնել խաղասեղանին։ Անհաջող զուգադիպությունները լուրջ կորուստների պատճառ կդառնան։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, բայց, միևնույն է, կվշտացնեն ձեզ։ Լավ է չպլանավորված գնումներ չանել ու կրճատել ծախսերը։ Զգույշ եղեք նոր ծանոթների հետ։ Նրանք չեն ասի այն, ինչ մտածում են ու կարող են մոլորության մեջ գցել ձեզ։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը վատը չի լինի։ Այն հազիվ թե նշանավորվի խոշոր հաջողություններով կամ գործերում նշանակալի առաջընթացով, բայց ընդհանուր առմամբ գոհ կլինեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Հնարավոր են լավ նորություններ, որոնք կվերաբերեն կա՛մ ձեզ անձամբ, կա՛մ ձեզ շատ մտերիմ մարդկանց։

Հավանական են հաճելի ծանոթություններ։ Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ։ Օրվա երկրորդ կեսը անսպասելի առաջարկներ կամ հրավերներ է խոստանում, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի, հնարավորություն կտա վերականգնել ուժերն ու նոր հաղթանակների նախապատրաստվել։ Օգտակար ինֆորմացիա ստանալու կամ այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնցից շատ բան կարող եք սովորել։ Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, չեք վշտանա, ճկուն կլինեք ու կհարմարվեք պայմաններին։ Դա շատ բան կհեշտացնի։

Օրվա երկրորդ կեսին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ։ Դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա, բայց ամենատպավորվող Կույսերը, միևնույն է, կհուզվեն։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործնական շփումների համար բարենպաստ օր է։ Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները։ Զրուցակիցների հետ պայմանավորվելը դժվար չի լինի։ Կհասկանաք, թե ինչ են սպասում ձեզանից։ Չի բացառվում, որ կարևոր փաստաթղթեր ստորագրվեն, գործարքներ կնքվեն, որոնք ձեզ լուրջ եկամուտ կբերեն։

Մտերիմների հետ զրուցեք ձեզ հուզող ու անհանգստացնող հարցերի շուրջ։ Ամենայն հավանականությամբ բարոյական աջակցություն կստանաք, իսկ որոշ դեպքերում՝ նաև օգնություն, որը շատ տեղին կլինի։ Սիրելիի հետ շփման մեջ դժվարություններ հազիվ թե առաջանան։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների, հասարակական միջոցառումներին մասնակցության ու ելույթների համար։ Հեշտությամբ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, շրջապատին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու պլաններով։ Նրանք, ովքեր այսօր ուշադիր կլսեն ձեզ, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները։

Շատ բան ձեր պլանի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կանհանգստացնի։ Իմպրովիզներ կանեք, չեք վախենա ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, հաճախ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի օր է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու բարդ խնդիրները լուծելու համար; Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, տարօրինակ պատահարներ, որոնք կօգնեն ձեզ նորովի նայել սովորական իրերին։ Չեն բացառվում հեռվից լավ նորությունները, ինչպես նաև գրավիչ գործնական առաջարկները։

Հնարավորություն կունենաք կարևորի մասին խոսել այն մարդկանց հետ, որոնց խորհուրդներն ու աջակցությունը թանկ արժեն։ Գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են գրավիչ սիրային պատմության սկիզբ դառնալ։ Չի բացառվում՝ ինչ-որ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու, բայց դա անհրաժեշտություն կլինի։ Միայն այդպես կարող եք խուսափել տհաճություններից, որոնք այսօր ամենաանհարմար պահին կծագեն։ Հետևեք ձեր ֆինանսական գործերին, աշխատեք պարտքով գումար չվերցնել, չկապվել պարտավորություններով։ Գնումների հարցում մի շտապեք, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել։

Չեն բացառվում հաճելի նորությունները, անակնկալներն ու նվերները։ Մտերիմների հետ հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ։ Հին խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ տրվել պահի ցանկություններին, նույնիսկ եթե դրա գայթակղությունը մեծ է։ Օրը հարմար չէ ռիսկային նախաձեռնությունների, կասկածելի միջոցառումներին մասնակցության համար։ Զգուշություն է պետք բացարձակապես ամեն ինչում։ Ցանկալի չէ խոստումներ տալ։ Դրանք կատարելը սպասվածից բարդ է լինելու։

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Դրանք ձեզ կուրախացնեն։ Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն։ Կարող եք նախաձեռնող լինել։ Մտերիմները կաջակցեն ձեզ։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը արդյունավետ կանցնի։ Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները։ Հաճախ հաջողակ լինելու շնորհիվ գլուխ կհանեք այն գործերից, որոնք մյուսների սրտով չեն։ Ինչքան օրն առաջ գնա, այնքան բարդ կլինի ուզածին հասնելը։

Երեկոն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար գործունեության համար։ Սահմանափակեք շփումները։ Մարդկանց հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ կլինի, նույնիսկ անմեղ ու լավ նպատակով արված նկատողությունները կհանեն ձեզ հավասարակշռությունից։

 

Like this post? Please share to your friends: