ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքային հարցերը քննարկելու համար։ Կկարողանաք գտնել մի շարք խնդիրների լուծումները, որոնց վրա առաջ երկար ժամանակ գլուխ եք կոտրել։ Նոր գործընկերների հետ կպայմանավորվեք համագործակցության մասին։ Ջանքերը միավորելը օգտակար կլինի, թույլ կտա արագ անհրաժեշտ արդյունքների հասնել։

Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ։ Օրը խոստանում է դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Կարող եք նախաձեռնող լինել։ Ձեր նախաձեռնությունները աջակցություն կստանան։ Պետք չէ մտերիմներից թաքցնել զգացմունքներն ու ապրումները։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հարցերում առաջընթաց կարձանագրեք, կհասնեք դրված նպատակներին։ Չեն բացառվում լավ ու անսպասելի առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Ո՛չ գործնական, ո՛չ անձնական հանդիպումները պետք չէ հետաձգել։ Օրվա առաջին կեսին ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնելն ու ամեն ինչի մասին պայմանավորվելը։

Ցանկալի չէ լուծել ֆինանսների ու ունեցվածքի հետ կապված կարևոր հարցերը։ Այստեղ հեշտ է ինչ-որ բան մոռանալ կամ աչքաթող անել։ Բացի այդ, ռիսկի եք դիմում ուրիշների ազդեցության տակ ընկնել։ Երեկոն հարմար է ուսման ու ստեղծագործելու, ապագայի պլաններ կառուցելու համար։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բարենպաստ կլինի և հետաքրքիր իրադարձություններ կբերի։ Շատ սուր կլինի ինտուիցիան։ Սխալներ չեք անի, եթե լսեք նրա հուշումները։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք թույլ կտան ձեզ ամենալավ կողմերով դրսևորել, շրջապատին ցուցադրել ձեր գիտելիքներն ու կարողությունները։ Չի բացառվում, որ հետաքրքիր առաջարկներ ստանաք։

Ձեր ու մտերիմների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորություն կունենաք։ Հիանալի գլուխ կհանեք ընտանեկան խնդիրներից, կգտնեք շրջապատին ուրախացնելու ձևը։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաջող կդասավորվի։ Առաջնահերթությունները ճիշտ կդնեք, կհասկանաք՝ ինչով է պետք շտապ զբաղվել, իսկ ինչը կարելի է հետաձգել։ Հին սխալներն ուղղելու շանս կունենաք։ Բաց մի թողեք այն։ Հեշտությամբ լեզու կգտնեք ազդեցիկ անձանց հետ։ Չի բացառվում, որ նրանք ձեր հուսալի համախոհները դառնան։

Բարենպաստ օր է ուղևորությունների համար։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, գործերից ժամանակավորապես շեղվելը։ Շատ բաների նորովի կնայեք։ Հնարավոր է՝ վերանայեք ապագայի պլանները։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հաջող ու հետաքրքիր օր է սպասվում։ Այն հաճելի անակնկալներ կբերի։ Չի բացառվում՝ նոր գաղափարներ ունենաք, որոնք կկարողանաք արագ կյանքի կոչել։ Օրը շատ հարմար է ստեղծագործելու համար։ Կարող եք երևակայել։ Հենց երևակայության շնորհիվ պատասխաններ կստանաք կարևոր հարցերին։

Հավանական են անսովոր ու շատ հաճելի ծանոթություններ։ Անկեղծորեն կհետաքրքրվեք մարդկանցով, որոնց հետ գործ կունենաք, կնկատեք նրանց արժանիքներն ու ուժեղ կողմերը։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ։ Նոր հարաբերություններն արագ կզարգանան։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերը մի հետաձգեք։ Առավոտը բարենպաստ կլինի, բայց հետո կարող են դժվարություններ առաջանալ։ Օրվա առաջին կեսին աշխատեք ավարտին հասցնել գործերը, հակառակ դեպքում նոր հոգսերն ու խնդիրները կխանգարեն անել ձեզ դա։ Եթե ինչ-որ մեկի հետ պայմանավորվել եք հանդիպելու համար, ապա հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել կամ չեղյալ հայտարարել հանդիպումները։

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման ու ինքնուրույն աշխատանքի համար։ Ինչքան քիչ ձեզ շեղեն, այնքան լավ արդյունքների կհասնեք։ Երեկոյան հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել սիրելիի հետ, զրուցել կարևորի մասին։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ օր չի լինի։ Օրվա առաջին կեսին դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելն ու ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը։ Աշխատանքային կոնֆլիկտների հավանականությունը շատ մեծ է։ Կփորձեք առաջ տանել սեփական տեսակետը, բայց չեք կարողանա հանգստություն պահպանել ու անձերին չանցնել։ Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք։ Վստահել պետք է միայն փորձված համախոհներին։

Օրվա երկրորդ կեսը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի։ Դրանցից օգտվելու համար վճռականություն ու հնարամտություն է պետք։ Վստահեք ձեր ուժերին և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի։ Համարձակ նոր գործեր ստանձնեք։ Արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին։ Չեն բացառվում շահավետ գործարքներն ու գնումները։ Գումարին վերաբերող հարցերում սխալներ չեք անի։ Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները։ Չի բացառվում, որ նոր գործընկերներ գտնեք։ Հնարավոր են սիրային արկածներ աշխատավայրում։

Օգտակար կլինի նախաձեռնող լինելը։ Չի բացառվում, որ ձեր գաղափարները դուր գան նույնիսկ նրանց, ովքեր առաջ համարձակ առաջարկներին քննադատորեն էին մոտենում։ Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Կարող եք անել դա առանց շտապելու ու հուզվելու։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ հագեցած օր է սպասվում։ Գործեր ու հոգսեր սպասվածից շատ կլինեն։ Ամեն րոպեն հաշվի մեջ կլինի։ Պետք կգան գիտելիքներն ու փորձը։ Եթե չշտապեք որոշումների ու գործողությունների հարցում, ապա լուրջ սխալներ չեք անի։ Հնարավոր են արդյունավետ գործնական բանակցություններ։ Հնարավորություն կունենաք կարգավորել վիճելի հարցերը։

Ակտիվ կլինեք, հաճույքով կստանձնեք նոր խնդիրները։ Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, շատերը կուզենան օգնել ձեզ համարձակ պլանները կյանքի կոչելու հարցում։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատ չի անցնի, եթե խուսափեք ռիսկից։ Կոնֆլիկտներ մի հրահրեք։ Վեճերը չեն բացառվում, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի դրանք կառուցողական անցկացնելն ու անձերին չանցնելը։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին մրցակիցները՝ մարդիկ, ովքեր մեկ անգամ չէ, որ բարդացրել են ձեր կյանքը։ Փնտրեք նրանց զինաթափելու ձևը։

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն։ Հավանական են կենցաղային խնդիրներ, որոնք անհապաղ լուծելու համար չպլանավորված ծախսերի կարիք կլինի։ Մի հուզվեք։ Բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի, բայց այն այնքան էլ արդյունավետ չի լինի։ Որոշ գործեր պետք է հետաձգեք, չնայած որ կուզենայիք դրանցով անհապաղ զբաղվել։ Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, որոնք կխանգարեն ժամանակին ավարտին հասցնել սկսած գործերը։ Դժվար կլինի խառնաշփոթից խուսափելը։

Չնայած դժվարություններին՝ կկարողանաք խուսափել լուրջ կորուստներից։ Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես է պետք վարվել։ Նույնիսկ նվազագույն տեղեկատվության տիրապետելու դեպքում ճիշտ որոշումներ կընդունեք; Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով։ Չեն հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունները։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր կկարողանաք շատ լավ բաներ անել շրջապատի համար, բայց ձեր մասին էլ չեք մոռանա։ Շատ Ձկների հատուկ կլինի հնարամտությունը։ Այն կօգնի անսպասելի ելք գտնել բարդ իրավիճակից, ինքնատիպ, բայց ճիշտ որոշումներ ընդունել այնտեղ, որտեղ մյուսներին դա չէր հաջողվել։ Բացի այդ, հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք։

Հարմար օր է գնումների համար։ Այստեղ ինտուիցիան հուսախաբ չի անի։ Ծախսած գումարի համար զղջալու կարիք էլ չի լինի։ Երեկոն հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար։ Առանց դժվարության ձեզ համար լավ ընկերախումբ կգտնեք։

Like this post? Please share to your friends: