ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՀՈՒՆԻՍԻ 9

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հին խնդիրները լուծելու, վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։ Փոխարենը նրանք ոչ մի ակնկալիք չեն ունենա։ Այս մարդկանց հետ շփումները ոչ միայն օգտակար, այլ նաև հաճելի կլինեն։

Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ։ Ընդհանրապես, գումարին վերաբերող հարցերում ճիշտ որոշումներ կընդունեք։ Այնպես որ՝ կորուստների հավանականությունը շատ քիչ է։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար։ Դրանք վառ տպավորություններ ու դրական հույզեր են խոստանում։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ձեր մասին հին ծանոթներին հիշեցնելու, նախկին կապերը վերականգնելու համար։ Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք։ Ինչ-որ օգտակար ու կարևոր բանով զբաղվելիս աշխատեք չշտապել ու հույզերին չտրվել։ Հանգստություն պահպանելու դեպքում ավելի արագ կհասնեք դրված նպատակներին։

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները։ Հիանալի ժամանակ կանցկացնեք, անսովոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։ Հավանական է յուրօրինակ սիրային պատմության սկիզբ։ Այն երկար կմնա հուշերում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ արդյունավետ կանցնի։ Ակտիվ ու վճռական կլինեք, առանց կասկածների կստանձնեք բարդ գործերը, ջանքեր կգործադրեք ճիշտ ժամանակին արդյունքների հասնելու համար։ Չի բացառվում, որ նման մոտեցումը թույլ տա լուծել հին խնդիրները։ Ձեզ ավելի վստահ կզգաք։

Կարող եք նախաձեռնող լինել կյանքի բոլոր բնագավառներում։ Ձեր գաղափարները շատերի սրտով կլինեն, ինչ-որ մեկը ձեր մտածածն իրականություն դարձնելու համար օգնություն կառաջարկի։ Արագ կհասկանաք՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ։ Մարդկանց հարցում չեք սխալվի։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը տհաճ պահերից զուրկ չի լինի։ Հաճախ դրանք կապված կլինեն ոչ այնքան դժվարությունների ու խնդիրների, որքան ձեր ապրումների հետ, որոնց իրական պատճառները նույնիսկ ձեզ հասկանալի չեն լինի։ Հնարավոր են վեճեր։ Դրանք երկար չեն տևի, արագ կմոռացվեն, բայց կարող են խնդիրներ բերել, եթե դիմացինը խոցելի ու տպավորվող մեկը լինի։

Օրվա երկրորդ կեսին պետք է ֆինանսական հարցեր լուծեք, իսկ դա հեշտ չի լինելու։ Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր։ Խուսափեք չարդարացված ռիսկից։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բարենպաստ օր է սպասվում։ Այն շատ հարմար է կարևոր հարցերը լուծելու համար։ Անգործ մի նստեք։ Շատ բան հասցնելու, վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները լուծելու, մտերիմներին օգնելու հնարավորություն կունենաք։ Հաճախ հաջող կլինեն ոչ ստանդարտ լուծումները։ Գործերին ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողության հասնել։

Չի բացառվում, որ նոր գործեր ու հոգսեր առաջանան, ստիպված եք լինելու վերանայել օրակարգը, հետաձգել այն, ինչ նախապես պլանավորել եք։ Ամենամտերիմ մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան։ Խոսքը մասնավորապես ֆինանսական օգնության մասին է։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կհաջողվի ձեզ հանգստություն պահպանել։ Հույզերի ազդեցությամբ սխալներ կանեք, այնպիսի բաներ կանեք, որոնց համար հետո զղջալու եք։ Պետք է հոգ տանեք մտերիմների բարեկեցության մասին։ Ձեր հոգատարությունն ու ուշադրությունն այսօր նրանց համար շատ կարևոր կլինեն։ Գումարի հետ զգույշ եղեք։ Չեն բացառվում զուր ծախսերն ու անհաջող գնումները; Պետք չէ գործարքներ կնքել։

Հնարավոր են տարաձայնություններ շրջապատի հետ։ Ընդհանուր լեզու գտնելը բարդ է լինելու։ Պատրաստ կլինեք որոշակի զիջումների գնալ, բայց ձեզանից ավելին կպահանջեն։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հաջող օր է սպասվում։ Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, ինչպես նաև ձեզ համար օգտակար զուգադիպություններ։ Հիշեք հին պլանների մասին, վերադարձ կատարեք գործերին, որոնք առաջ չի հաջողվել ավարտին հասցնել։ Այսօր շատ բան սովորականից հեշտ կտրվի։

Շահավետ գործարքներ կնքելու կամ հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք։ Որոշ Կշեռքներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության, աշխարհայացքը ընդլայնելու համար։ Շատ հետաքրքիր բաներ կիմանաք։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է։ Ակտիվության ներհոսք կզգաք, կհասկանաք, որ շատ բանի եք ունակ, և ճիշտ կլինեք։ Կարող եք ստանձնել բարդ գործերն ու կարևոր նախագծերը, որոնք ուրիշների ուժերի սահմաններում չեն եղել։ Հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Լսեք ծանոթների խորհուրդները։ Հատկապես օգտակար կլինեն կանանց խորհուրդները։

Շտապելով գումարի հետ կապված որոշումներ մի ընդունեք։ Խոշոր գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ։ Ընտրության հարցում սխալվելը հեշտ կլինի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների, սիրելիի հետ շփումների համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ է պետք լինել։ Սա ամենահեշտ ու բարենպաստ օրը չի լինի։ Ձեր արարքները լավ մտածված չեն լինի, հաճախ կշտապեք ու ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք։ Խուսափեք մտերիմների հետ կոնֆլիկտներից։ Երբեմն դատարկ բաների պատճառով տարաձայնություններ կառաջանան, բայց ժամանակի հետ դրանք կլրջանան։ Ձեր խնդիրն է՝ պրովոկացիաներին զոհ չդառնալ։

Հնարավոր են ծանոթություններ անսովոր, վառ, նշանավոր մարդկանց հետ։ Նրանց հետ շփումները շատ բան կսովորեցնեն։ Աշխատեք լավ տպավորություն թողնել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք չէ հուզվել։ Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ։ Տհաճ պահերը չեն բացառվում, բայց ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան դուք եք պատկերացնում։ Շատ դժվարություններ կարելի է արագ հաղթահարել, եթե գործին ստեղծագործաբար մոտենաք։

Օրը բարենպաստ է լավ ընկերների, հին ծանոթների հետ շփումների համար։ Լավ լեզու կգտնեք նրանց հետ, կպայմանավորվեք ապագայի պլանների կամ ընդհանուր գործերի մասին։ Չի բացառվում, որ ձեզ հետաքրքիր առաջարկներ անեն, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ թեթև, հաջող ու հաճելի օր է սպասվում։ Այն լավ գաղափարներ կբերի։ Հիմա կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք։ Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ, անսպասելի հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ։ Որոշ Ջրհոսներ սեփական բիզնեսին վերաբերող պլաններ կունենան։

Օրը հարմար է ձեր նախասիրությունները, հայացքներն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումների համար։ Ամենայն հավանականությամբ ուրախ ժամանակ կանցկացնեք, միաժամանակ շատ նոր բաներ կիմանաք։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի։ Այս հատվածը հարմար է շփումների համար։ Շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, հաճախ կես խոսքից կհասկանաք մյուսներին։ Ձեզանից չեն կարողանա ինչ-որ կարևոր բան թաքցնել։ Արագ կկռահեք մյուսների գաղտնի ցանկությունների ու իրական մտադրությունների մասին։

Ավելի բարդ կլինի օրվա երկրորդ կեսը։ Այս հատվածում որոշ Ձկներ նորություններ կստանան, որոնք կստիպեն հուզվել կամ էլ կհասկանան, որ սխալվել են։ Աշխատեք հանգստություն պահպանել։ Ինչքան քիչ հուզվեք, այնքան մեծ կլինեն դժվարությունները հաղթահարելու շանսերը։

Like this post? Please share to your friends: