ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վերահսկեք ձեզ։ Եթե դա ձեզ հաջողվի, լուրջ խնդիրներ այսօր հազիվ թե առաջանան։ Հեշտ չեն դասավորվի գործընկերների հետ հարաբերությունները, բայց ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից։ Ղեկավարությունը ձեր կողմից կլինի, իսկ դա շատ տեղին կլինի, կօգնի շատ խնդիրների լուծման հարցում։

Ցանկալի չէ միայնակ երկարատև ուղևորությունների մեկնել կամ շատ ժամանակ անցկացնել ավտոմեքենայի ղեկին։ Իսկ եթե ստիպված լինեք ճամփա գնալ, լուրջ պատրաստվեք, ամեն մանրուքը նկատի առեք։ Անպայման ստուգեք՝ արդյո՞ք բոլոր փաստաթղթերը վերցրել եք ձեզ հետ։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է այն մարդկանց հետ շփումների համար, որոնց կուզենայիք դուր գալ։ Լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Բավական կլինի ձեզ բնական պահելն ու ձեր տաղանդները աննկատ չեն մնա։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը վառ ու հիշարժան կլինի։

Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ, շահավետ գործարքներ ու ներդրումներ։ Գումարը ռիսկի չեք ենթարկի, ամենահուսալի մեթոդները կընտրեք ու չեք սխալվի։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում կկարողանաք մեծացնել եկամուտները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վստահ կլինեք ձեր ուժերին, պատրաստ կլինեք միայնակ ստանձնել բարդ գործը, պայքարի դուրս գալ ուժեղ մրցակցի դեմ, անել այն, ինչն ուրիշներին անհնար է թվում։ Այսօր ծագած շատ գաղափարներ համարյա հանճարեղ կլինեն։ Կասկած չկա, որ անհրաժեշտ աջակցությունը կստանաք։

Հարմար օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար։ Շատ ուշադիր կլինեք, կնկատեք ուրիշների սխալներն ու համապատասխան եզրակացություններ կանեք։ Հավանական են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք շատ հետաքրքիր կլինեն։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի։ Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան համախոհների հետ։ Չեն բացառվում վեճերն ու կոնֆլիկտները, որոնց պատճառով հետագա համատեղ աշխատանքը կասկածի տակ կընկնի։ Օրը հաջող կդասավորվի այն Խեցգետինների համար, ովքեր կկարողանան պահպանել ինքնատիրապետումն ու կփորձեն հարթել սուր անկյունները։ Նշանի նման ներկայացուցիչները ուժերը զուր չեն ծախսի, կկենտրոնանան կարևոր գործերի վրա ու հաջողության կհասնեն։

Վատ չեն անցնի ուղևորությունները։ Կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կընկնեք։ Հաճելի տպավորությունների պակաս չեք ունենա։ Կուրախացնեն ոչ մեծ դրամական մուտքերը։ Դրանք շատ տեղին կլինեն։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լավ կանցնեն գործնական հանդիպումները։ Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին։ Նշանի որոշ ներկայացուցիչներ առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Եթե դժվարություններ առաջանան, կհաջողվի խորհրդակցել փորձառու մարդկանց հետ, ովքեր կհուշեն՝ ինչպես է պետք վարվել։ Ամենահաստատակամ Առյուծները աջակցություն կստանան ազդեցիկ անձանցից։

Կզգաք, թե երբ է պետք նահանջել, իսկ երբ է պետք առաջ տանել սեփական տեսակետը։ Ընտանեկան կոնֆլիկտները քիչ հավանական են։ Սիրելի մարդու հետ էլ չեք վիճի։ Չեն բացառվում հաճելի ուղևորությունները։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք քիչ հուզվել։ Լարված պահերից խուսափելը բարդ է լինելու, բայց կենսափորձն ու մարդկանց լավ ճանաչելու ձեր ունակությունը կօգնեն անել դա։ Այս հատվածում գումարի ու ունեցվածքի հետ կապված կարևոր որոշումներ մի ընդունեք։ Նյութական վիճակն արագ բարելավելու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի։

Կարող են օգնել նրանք, ում ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել։ Օրը հարմար է հին գործընկերների հետ համագործակցությունը վերսկսելու, հին կապերը վերականգնելու համար։ Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ։ Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Հիմա այն կվնասի առողջությանը։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն լավ կանցնի։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ, շփվել հին ընկերների հետ, ուրախ ժամանակ անցկացնել։ Չեն բացառվում ոչ մեծ հաճելի անակնկալները, անսպասելի նվերները։ Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, բայց կայացրած համաձայնությունները հետո վերանայելու կարիք են ունենալու։

Ընտրողաբար մոտեցեք շփումներին։ Աշխատեք քիչ շփվել մարդկանց հետ, ովքեր քննադատում են ձեզ, անտակտ նկատողություններ են անում ու խորհուրդներ են տալիս, որոնց կարիքը չունեք։ Նման մարդկանց բացասական ազդեցությունը այսօր շատ ուժեղ կլինի։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խուսափեք վեճերից։ Այսօր դա հեշտ չի լինելու։ Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգել։ Դա կարող է լուրջ կոնֆլիկտով ավարտվել։ Ձեզ համար բարդ կլինի ուրիշի կարծիքը լսելը։ Սեփական տեսակետը պաշտպանելիս այնքան կտարվեք, որ կմոռանաք կարևոր փաստերի մասին։ Օրը հարմար չէ հասարակական ելույթների, պետկազմակերպություններ այցերի համար։ Անհարմար իրավիճակում հայտնվելու վտանգ կա։

Օրը բարենպաստ է հանգստի համար։ Եթե պայմանները փոխելու, ոչ մեծ ուղևորության մեկնելու հնարավորություն ունեք, օգտվեք դրանից։ Միապաղաղ գործերը այսօր ձանձրալի կթվան ու կբարկացնեն։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առաջնորդվեք ինտուիցիայով։ Այսօր այն օգտակար հուշումներ կանի։ Պետք կգա մարդկանցից գլուխ հանելու ունակությունը։ Արագ ճիշտ տպավորություն կստանաք նոր ծանոթներից, միանգամից կհասկանաք, թե ում հետ արժե գործ ունենալ և ումից է պետք հեռու մնալ։ Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը։ Հնարավորություն կունենաք զբաղվել անսովոր ու խոստումնալից նախագծով։

Մի շտապեք շրջապատի հետ կիսվել պլաններով ու բացել գաղտնիքները։ Եթե կարևոր բան եք մտածել, աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լուրջ տրամադրվելն այսօր սովորականից բարդ կլինի։ Հանգստի ու վառ տպավորությունների կարիք կունենաք, բայց ստիպված եք լինելու զբաղվել ձանձրալի գործերով, շփվել մարդկանց հետ, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գալիս։ Որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու ուղղել հին սխալները։ Այս ամենն ամենալավ ձևով չի անդրադառնա տրամադրության վրա։ Կսկսեք բարկանալ նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն։

Եթե այսօր կարևոր հանդիպում եք պլանավորել, լուրջ պատրաստվեք դրան։ Սխալ կլինի միայն սեփական գրավչության վրա հույս դնելը։ Ճիշտ տպավորություն թողնելու ու սեփական տեսակետն առաջ տանելու համար ավելի շատ բան կպահանջվի։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է ուսման, բարդ ու պատասխանատու աշխատանքի և երևակայություն, ստեղծագործ մոտեցում ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար։ Ինչքան լուրջ լինեն ձեր առջև դրված խնդիրները, այնքան մեծ ոգևորությամբ կստանձնեք դրանք։ Հեշտ ուղիներ չեք փնտրի, բայց, միևնույն է, նպատակին ավելի արագ կհասնեք, քան մյուսները։

Շատ օգտակար կլինի ընկերների ու համախոհների հետ շփումը։ Կարող եք քննարկել ընդհանուր պլաններն ու համատեղ գործողությունները։ Բոլոր դեպքերում ինչ-որ կարևոր բան կիմանաք, ձեզ ավելի վստահ կզգաք ու լավատեսորեն կտրամադրվեք։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է։ Այն հարմար չէ կարևոր գործերի ու լուրջ որոշումների համար։ Շատ մեծ նշանակություն կտաք մանրուքներին, ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք։ Շրջապատողները անհարկի կխառնվեն ձեր գործերին, հարցեր կտան, որոնց պատասխանել չեք ուզենա։ Եվ դա, իհարկե, կնյարդայնացնի։

Աշխատեք խոստումներ չտալ, եթե ամենափոքր կասկածն ունեք, որ կարողանալու եք կատարել դրանք։ Ցանկալի չէ կարևոր փաստաթղթեր ստորագրել, վարկեր վերցնել կամ կապվել ֆինանսական պարտավորություններով։

Like this post? Please share to your friends: