ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պահպանեք ինքնատիրապետումն ու հնարավորություն կունենաք մի շարք գործերում հաջողությունների հասնել։ Պրովոկացիաներին մի տրվեք և ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն ընդունել։ Դա հատկապես կարևոր կլինի աշխատանքի ու բիզնեսի մեջ։ Այստեղ լավ է հույս դնել սեփական փորձի ու առողջ բանականության վրա և խորհուրդներ չլսել։

Հնարավոր են անսպասելի առաջարկներ ու հրավերներ։ Չի բացառվում, որ ձեզանով հետաքրքրվեն մարդիկ, որոնց ուշադրությունն առաջ չէր հաջողվում գրավել։ Վատ օր չէ գործնական, ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսելու համար։ Բոլոր դեպքերում կարևոր է չշտապեցնել իրադարձությունները, թույլ տալ, որ դրանք իրենց հունով զարգանան։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կոմերցիոն գործունեության ու ֆինանսական հարցերը լուծելու համար ամենալավ օրը չէ։ Ինչ որ բան աչքաթող անելու, սխալ գործելու վտանգ կա, ինչը կարող է կորուստների հանգեցնել։ Փոխարենը այն ամենում, ինչը գումարի հետ կապված չի լինի, ճիշտ կկողմնորոշվեք և կընտրեք նպատակին տանող ամենաճիշտ ճամփան։ Շատ Ցուլերի կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, գտնել մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը։

Օրը հարմար է ուսման ու ստեղծագործ գործունեության համար։ Կարող եք նոր բան փորձել։ Դրական հույզեր կստանաք։ Գործնական հանդիպումներն այնքան էլ հաջող չեն անցնի, իսկ ահա ընկերների, սիրելիի ու մյուս մտերիմների հետ շփումները կուրախացնեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ օր է սպասվում։ Հիշեք, որ ինչ-որ մեկի աջակցության վրա հույս դնելը մեծ սխալ կլինի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր խոստացել են օգնության հասնել, չեն կարողանա անել դա։ Չեն բացառվում ձգձգումները գործերում։ Որոշ Երկվորյակներ ստիպված են լինելու հետաձգել հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ են սպասել։

Կարող եք զբաղվել տնային գործերով, լուծել կենցաղային հարցերը, կահույք ու կենցաղային տեխնիկա գնել։ Օրը հարմար է վերանորոգում պլանավորելու, տեղափոխության նախապատրաստվելու համար։ Հնարավոր են անսպասելի նորություններ հեռվում գտնվող հարազատներից։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շփման համար բարենպաստ օր է։ Լավ կանցնեն և՛ պլանավորված, և՛ անսպասելի հանդիպումները։ Լավ տպավորություն թողնելու համար առանձնապես ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Պետք է միայն ձեզ բնական պահեք։ Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր կիսում են շատ բաների հանդեպ ձեր տեսակետը։ Սկզբում նրանք հուսալի համախոհներ կդառնան, իսկ ժամանակի հետ՝ նաև լավ ընկերներ։

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, այցելել պետական կազմակերպություններ։ Կարևոր տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք, իսկ դա կօգնի խուսափել ավելորդ ծախսերից։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ ու բարենպաստ օր է։ Արմատական դրական փոփոխություններ գործերում այն չի խոստանում։ Բայց հնարավորություն կունենաք զբաղվել հետաքրքիր գործով, շփվել անսովոր մարդկանց հետ, նորովի նայել նոր բաներին։ Որոշ Առյուծներ կկարողանան վերջապես որոշակիություն մտցնել ցանկությունների ու ապագայի պլանների մեջ։ Նշանի մյուս ներկայացուցիչներն էլ առաջարկներ կստանան, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։

Ձեզ համար հեշտ կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն այնքան էլ հեշտ ու հաճելի չի լինի։ Համառ եղեք։ Հիմա դա պարզապես անհրաժեշտություն կլինի ամենատարբեր գործերում հաջողությունների հասնելու համար։ Նույնիսկ այն, ինչ առաջ հեշտությամբ էր տրվում, այսօր ջանքեր կպահանջի։ Բայց դա պատճառ չէ մտածածից հրաժարվելու կամ այն հետաձգելու համար։ Եթե պատրաստ եք աշխատել, սպասվածից ավելիին կհասնեք։

Հաճախ խնդիրներ կառաջանան ոչ ձեր պատճառով։ Դրանք ուրիշների սխալների ու չմտածված արարքների հետևանքները կլինեն։ Իսկ դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը, ուղղել ուրիշների սխալները։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Թեթև օր է։ Այն հաճելի անակնկալներ կմատուցի։ Խոշոր հաղթանակներով օրը հազիվ թե նշանավորվի, բայց ընդհանուր առմամբ վատ չի անցնի։ Կհաջողվի լուծել վերջին ժամանակներում անհանգստացնող խնդիրները, իսկ ահա նոր խնդիրները կարող են փակուղու առջև կանգնեցնել։ Մի շտապեք։ Դրանցից գլուխ հանելու համար ժամանակ է պետք։ Ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել։

Հաջող գնումներ անելու, գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք։ Դրանք եկամտաբեր կլինեն։ Վատ չեն դասավորվի ուղևորությունները, հատկապես եթե ճամփա ընկնեք ընտանիքի անդամների հետ։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս հատվածում հաջողակ կլինեք, գլուխ կհանեք գործերից, որոնք համարյա անհույս էին թվում։ Չեն բացառվում դրամական մուտքերը։ Որոշ Կարիճներ եկամուտները մեծացնելու ձև կգտնեն։ Գործեր ու հոգսեր շատ կլինեն, բայց կհասցնեք այն, ինչ պլանավորել եք և հոգնածություն չեք զգա։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Այս հատվածում ստիպված եք լինելու շփվել մարդկանց հետ, որոնց հետ հարաբերությունները վերջին շրջանում հարթ չէին։ Բաց կոնֆլիկտից խուսափել կհաջողվի, բայց զրույցը, միևնույն է, հաճելի չի լինի։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Ինչ-որ բան հարթ չի ընթանա, փոքրիկ պատահարներն ու թյուրիմացությունները կհուսահատեցնեն։ Որոշակիություն ու կարգուկանոն կուզենաք, բայց երկուսի վրա էլ հույս դնել չարժե։ Հաճախ կշռադատված որոշում ընդունելու համար տեղեկատվության պակաս կլինի։ Ստիպված եք լինելու միայն ինտուիցիայի վրա հույս դնել։

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու կամ սովորելու համար։ Չի բացառվում առաջընթացը գործերում, որոնց վերջին ժամանակներս մեծ ուժեր էիք տրամադրել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին կարևոր որոշումներ մի ընդունեք։ Այս հատվածում դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, փաստերը ենթադրություններից տարբերելը։ Բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի։ Մի քանի ժամ հետո իրավիճակը դեպի լավը կփոխվի, ավելի բարենպաստ ու խոստումնալից շրջան կգա։

Օրվա երկրորդ կեսին շատ բան կհասցնեք անել։ Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին։ Չի բացառվում՝ հաջողվի իրագործել հին գաղափարները, հասնել նրան, ինչի մասին վաղուց եք երազում։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է։ Վճռական կերպով կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը։ Հաջողության հասնելու շանսերը մեծ են։ Չի բացառվում, որ օգնեն հին ծանոթները, ընդ որում՝ կանեն դա սեփական նախաձեռնությամբ։ Խնդրանքներով դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Հարմար օր է հին գործնական կամ անձնական կապերը վերականգնելու համար։

Կարող եք գնումներ անել։ Օրը հարմար է տան համար իրեր գնելու համար՝ սկսած կենցաղային տեխնիկայից, վերջացրած ինտերիերի դեկորատիվ մասերով։ Հավանական են անսպասելի այցեր։ Ուրախ կլինեք հյուրեր ընդունել։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց տհաճ պահերից խուսափել էլ այսօր չի ստացվի։ Հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք կստիպեն փոխել պլանները, իսկ դա ձեզ կվշտացնի։ Չեն բացառվում տարաձայնություններն աշխատանքի վայրում։ Դժվար կլինի նույնիսկ ամենահասարակ բաների շուրջ պայմանավորվելը։

Բայց հավանական են նաև հաջողություններ։ Դրանք մեծ կլինեն այն Ձկների մոտ, ովքեր ստեղծագործում են։ Իրավիճակին տարբեր կողմերից մոտենալու ձեր ունակությունն այսօր շատ պետք կգա։ Օգտակար կլինի ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը։

Like this post? Please share to your friends: