Ատամների համար ամենավտանգավոր մթերքները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ միայն շաքարավազը չէ, որ կարող է փչացնել ձեր ատամները, դրանով իսկ մի շարք բարդություններ առաջացնելով՝ Գրում է Technology-ն:Շաքարավազի հետ զուգահեռ խորհուրդ է տրվում խուսափել ածխաջրերի և օսլայի օգտագործումից: Նշված է նաև ատամների համար ամենավտանգավոր սնունդը՝ սպիտակ հաց, թխվածքաբլիթ, տորթ, չիպս և այլ՝ մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքներ:Շաքարավազը և գազավորված ըմպելիքներում, կոնֆետներում դրա պարունակությունը կարող է կործանիչ ազդեցություն ունենալ ատամների առողջության վրա: Սրա հետ մեկտեղ գիտնականները զգուշացրել են լնդերի առողջության համար շաքարի վտանգավորության մասին. դրանք կարող են սկսել արնահոսել և անհարմարություններ պատճառել:

Like this post? Please share to your friends: