Արա Բաբլոյանը՝ իր եւ Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին

Նախագահի նստավայրում «Հայկական ժամանակ»-ն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց՝ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները շարունակու՞մ են մնալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձեւաչափում, թե՞ փոփոխություն է եղել  վարչապետ-ԱԺ նախագահ հարաբերությունների մակարդակով: Նկատենք, որ նախկինում Փաշինյանը հաճախակի է քննադատել Բաբլոյանին՝ նիստերը հօգուտ ՀՀԿ-ի վարելու, իսկ Բաբլոյանն էլ չէր ուզում, որ Փաշինյանն ընտրվի ՀՀ վարչապետ:

«Մեր մարդկային հարաբերությունները երբեւիցե սուր չեն եղել, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, մեր մոտ նույնպես ամեն բան հստակ կանոնակարգված է: Ես անձամբ, որպես Ազգային ժողովի նախագահ, ԱԺ հարցերը կանոնակարգելիս հավասար եմ մոտենում բոլոր խմբակցություններին եւ պատգամավորներին: Որպես հանրապետական խմբակցության անդամ ունեմ քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է ՀՀԿ խմբակցությանը»,- ասաց նա:

Like this post? Please share to your friends: