Արցունքներս խեղդելով եմ պատմում… Դա ինձ ասաց մահվան օրը, և ես ոչինչ չասացի… Արցախում զոհված Արամ Պապյանի կնոջ հուզիչ պատմությունը ամուսնու մասին

Սեպտեմբերի 27-ից սկսած` Ադրբեջանը սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հանուն հայրենիքի ազատության` իրենց կյանք են նվիրել բազում քաջ հայորդիներ: Ձեզ ենք ցանկանում ներկայանցնել Արամ Պապյանին: Այսօր զրուցել ենք Պապյանի կնոջ` Լիանա Մարգարյանի հետ:

Ամուսնու մասին խոսելիս կինը թախծոտ, սակայն մեծ հպարտութամբ պատմեց սիրելի ամուսնու մասին: «Սյունեցի Արամ Հրաչիկի Պապյանի մասին անվերջ կարելի է խոսել։ Այս պահին մեծ դժվարությամբ փորձեմ ներկայացնել մի մեծ սիրո պատմություն։ Նա ապրում էր Քաջարան քաղաքում եւ աշխատում էր ԶՊՄԿ-ում` սկզբից որպես վարպետ, ինժեներ, գլխավոր ինժեներ, իսկ հետո դարձավ կոմբինատի գլխավոր մեխանիկի տեղակալ։

Նրան ասում էին քայլող հանրագիտարան. շատ խելացի էր ուղղակի, բազմակողմանի զարգացած և շատ համեստ մարդ էր, շատ հարգված էր բոլորի կողմից։ Նա և՛ դպրոցն էր գերազանց ավարտել, և՛ պոլիտեխնիկական ինստիտուտի մաշ/ֆակը։ Ես Երևանից եմ և ճակատագրի բերումով մենք հանդիպեցինք Երևանում, 2008 թվին, որի համար շատ շնորհակալ եմ: Ամուսնացանք 2009թ. հուլիսի 25-ին ։

Տեղափոխվեցինք Քաջարան քաղաք, քանի որ աշխատանքը այստեղ էր, սակայն 6 տարի չարչարվելուց հետո ունեցանք մեր առաջնեկին` Հրաչին։ Նա աշխարհի ամենալավ և ամենաբարի ամուսինն էր ու հայրը։ Իմ կյանքը(քանի որ միմյանց էդպես էինք կանչում), 90-ականներին մասնակցել էր պատերազմական գործողություններին` այդ ժամանակ որպես սպա։ Սակայն այս չարաբաստիկ օրը` սեպտեմբերի 27-ին,

շատ անհանգիստ էր և չքնեց, ինձ էլ քնից հանեց, ասեց` պատերազմ ա։ Ես մի պահ բարկացա, ասացի դու մեկ անգամ արդեն մասնակցել ես, մենք 4 տարեկան որդի ունենք խնդրում եմ մի գնա, որովհետև լավ էի ճանաչում իրեն, ինքը շատ հայրենասեր էր։ Մի պահ բարկացա, բայց իր խոսքը ինձ համար անվիճարկելի էր։ Հրաչիս հետ շատ կապված էր, լացում էր աղեկտուր, ես թախանձագին խնդրում էի, որ չգնար, բայց ոչինչ հաշվի չառնելով` 27-ից արդեն Նախիջեւանի դիրքերում էր։

Իսկ հոկտեմբերի 14-ից կամավոր մեկնեց Արցախ առաջնագիծ` որպես 2ԱԴ հրամանատար լեյտենանտի կոչումով։ Ես այդ ժամանակ նորից խնդրեցի, որ հետ գար, քանի որ ուներ առողջական խնդիրներ, չնայած թաքցրել էր բոլորից, ասաց Կյանքս դու գիտես իմ խիղճը, ես չեմ կարող հանգիստ քնել, երբ 20 տարեկսն տղաները ռազմաճակատում են: Ես կյանքս լավ-վատ ապրել եմ, հաստատ հետ եմ գալու մինչև պատերազմի ավարտը։

Դա ինձ ասաց մա հվան օրը, և ես ոչինչ չասացի։ Նա այն մարդն էր, ով լինելով տան եկամտի աղբյուրը, թողնելով 4 տարեկան որդուն` կյանքը դրեց զո հասեղանին: Ավաղ… 18-ին ես այդ գույժը լսեցի, զո հվել է լեյտենանտ Արամը` մար տական առաջադրանքներն իրականացնելու ժամանակ։ Արամիս երբեմն ասում էի` դու կարծես երկնքից իջած լինես, ախր մարդ այդքան լավը, հարգալից, այդքան խելոք չի կարող լինել։

Արցունքներս խեղդելով եմ մի կերպ պատմում, երբ ամեն օր տղաս հարցնում է` երբ է իմ պապան գալու, շատ դժվար է։ Մենք միասին վայելեցինք կյանքը ընդամենը 11 տարի։ Իմ Արամը ինձ համար կենդանի է , նա 47 տարեկանում անմա-հացավ։

Ամբողջ մարզն է սգում Արամի համար, ինչպես նաև Երևանը: Մեր Արամը շատ ափսոս, այդքան խելոք մարդը պետք կլիներ թիկունքում։ Նրա որոշումը ուղղակի բեկման ենթակա չէր, գուցե դա էր իր ճակատագիրը…»,— եզրափակեց Արամի այրին:

Like this post? Please share to your friends: