Արևածաղկի սիրահարների համար․ այն ունի նաև բացասական հետևանքներ

Շատերը պնդում են, որ արևածաղկի սերմերը պարունակում են մի շարք օգտակար նյութեր, սակայն մոռանում են նշել նաև հսկա վնասի մասին, որը այն հասցնում է առողջությանը չափից շատ ուտելու դեպքում:

Վնաս ատամների էմալին

Առաջին հերթին արևածաղկի հանդեպ սերը վատ է անդրադառնում ձեր ժպիտի որակի վրա: Կճեպի կիսելը դիմացի ատամներով հանգեցնում է էմալի վրա ճաքերի առաջացմանը և որպես հետևանք նյարդային վերջույթների բացմանը: Արևածաղկի սերմերի ժամերով ուտելը հանգեցնում է կարիեսի զարգացմանը: Էմալը պատվում է մուգ հետքերով, որոնց տեղում ժամանակի ընթացքում կարիոզային վնասվածքներ են հայտնվում: Եթե չեք ցանկանում ունենալ դեղնած, փչացած ատամներ և մշտապես վազել ատամնաբույժի մոտ՝ փորձելով վերադարձնել ատամնաշարի եղած գեղեցկությունը, ավելի լավ է ազատվեք այդ սովորությունից:

Վնաս կազմվածքին

Արևածաղկի սերմերի էներգետիկ արժեքը շատ մեծ է: Բացի այդ, դրանք պարունակում են մեծ քանակությամբ յուղեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է վստահորեն պնդել, որ դրանցով կարելի է բավականին շատ ավելորդ քաշ ձեռք բերել: Յուրաքանչյուր դիետոլոգ կհաստատի, որ արևածաղկի սերմերը շատ վնասակար են կազմվածքի համար:

 

Վնաս նյութափոխանակությանը

Հաճախ արևածաղկի սերմերը բերում են այրոցի առաջացման: Դա նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները ստամոքսից նետվում են կերակրափող և բերում պատերի գրգռվածության:

Այրոցը գաստրիրտի, խոցի և աղեստամոքսային այլ հիվանդությունների առաջին նշաններից է:

Ամենասարսափելի զարգացումներից կարող է լինել կերակրափողի քաղցկեղը, որը շատ դժվար է բուժվում: Եթե դուք հաճախ եք այրոց ունենում, պետք է պարտադիր դիմեք բժշկի և մոռանաք արևածաղկի սերմերի մասին:

Վնաս ոսկորներին

Սովորաբար արևածաղկի դաշտերը գտնվում են ավտոճանապարհներին մոտ, իսկ այդ բույսը սպունգի նման ներծծում է արտանետված գազերը: Հասնելու ընթացքում արևածաղկի սերմերը իրենց մեջ կուտակում են մեծ քանակությամբ կադմիում: Այն ծանր և բավականին թունավուր մետաղ է: Կուտակվելով մարդու օրգանիզմում և բերում մի շարք լուրջ խնդիրների առաջացմանը:

Առաջին հերթին այն վնասում է երիկամները և թոքերը: Երկրորդ հերթին՝ ոսկորները: Այս մետաղը խախտում է կալցիումի յուրացման մեխանիզմը, այդ պատճառով արևածաղկի սերմեր սիրողների մոտ ժամանակի ընթացքում ոսկորները դառնում են հեշտ կոտրվող: Որքան շատ է օրգանիզմում կադմիում, այդքան մեծ է հավանականությունը հիվանդանալ օստեոպորոզով, երիկամային անբավարարվածությամբ և թոքերի քաղցկեղով:

Like this post? Please share to your friends: