Բացառիկ տեղեկություն. միայն իմանաք, թե ինչ է կատարվել «Գործարանային» կայարանում

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։

«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում այս պահին իրականացվում է ակցիա։ Մի խումբ քաղաքացիներ գնացքների դռների արանքում կանգնել են եւ չեն թողնում, որպեսզի գնացքը առաջ շարժվի, այդ իսկ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։

Դեռ տեղեկություն չունենք, թե երբ կվերականգնվեն աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մոտ 30 րոպե է՝ ինչ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում անհնազանդության ակցիաներ են արվում։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիները ակցիաներ են անում։

The normal traffic of the Yerevan metro after Karen Demirchyan was also paralyzed within the framework of civil disobedience actions. Metro spokeswoman Tatev Khachatryan told this to NEWS.am.

“An action is being carried out at the” Factory “metro station at the moment. A group of citizens stood between the doors of the trains and did not allow the train to move, that is why the normal work of the whole metro was disrupted. “We still do not have information when the works will be restored,” said Khachatryan, adding that disobedience actions have been taking place at the “Factory” metro station for about 30 minutes.

It should be noted that citizens are holding actions in different streets of Yerevan demanding the resignation of Prime Minister Nikol Pashinyan.
Больше информации об этом исходном текстеЧтобы получить дополнительную информацию, введите

Like this post? Please share to your friends: