Բա մարդ Կանցլեր լինի ,ու մի փուտ ոսկի ու մարգարիտ վրան չկրի. hիմա կհարցնեք, այս ինչից ես այդպես հիացած

Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկերը դարձավ շարքային քաղաքացի,  երբ մտավ Հյուսիսային պողոտա։ Այդքան ջերմություն, այդքան պարզություն ու շիտակություն , այդքան հոգեհարազատ միջավայր, գերագույն հաճույք,թևանցուկ ՝ շարքային քաղաքացիների հետ  հետ՝ ինչպես մայր ու աղջիկ: Ամբոխի մեջ՝ սեղան նստել ու մի բաժակ սուրճ խմել և անհոգ ժպտալ հոգու խորքից, երևի երազում էլ տեսած չկար։Ես հավատում եմ, եթե մի պարեղանակ հնչեր ,ականատես կդառնայինք մոլորակի հրաշքին:

Գերմանիայի կանցլերը  Երևանում` առանց զարդ ու զարդարանքի , առանց ճոխ ու ճչացող շրջազգեստի, առանց ներկի ու ներկապնակի, եդեմական ցնծությամբ, ինչպես հասարակ հայ, գեղջկուհի, պարում է խենթացած` մոռացած աշխահի ցավն ու դավը, չարն ու բարին, սկիզբն ու վերջը:

Հիմա կհարցնեք, այս ինչից ես այդպես հիացած։ Չէ, է, հիացած եմ , բայց նաև զարմացած. Բա մարդ Կանցլեր լինի, ու մի փուտ ոսկի ու մարգարիտ վրան չկրի, բա մի կես կիլո շրթներկով չներկվի, վզնոց, շղթա, քամար գոտի  չկրի, նաև երգի ՝ կոլխոզ  նախագահի կին եմ ես․․․․

Ֆեդյա Գսպոյան

Like this post? Please share to your friends: