Բոլոր ՀՀ քաղաքացիներն, ովքեր ունեն վարկեր կամ ապառիկներ, պարտադիր պիտի կարդան սա

Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․ իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք։Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից` ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են վարկային բյուրոից։ Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերըՖիզիկական անձ (Սուբյեկտ) — Վարկային զեկույց ստանալու դիմում , Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը , Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր) , Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ) , Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը ։

Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր: Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի):

Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը:Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Important information for citizens with loans or credits ․ Find out how much you owe և how much you still have to pay. On the ACRA website, using the “Online Self-Questionnaire” service, as well as at the nearest HayPost branch, submitting relevant documents.

This was reported by the credit bureau. In order to receive a credit report, the following documents are required: Individual (Subject) – Credit report application, Entity passport և copy thereof, Entity social card և a copy of it (optional) with notarization), the passport of the Authorized person և a copy of it.

Like this post? Please share to your friends: