Բրինձը խաշելուց հետո մի շտապեք թափել բրնձաջուրը . ահա՝ թե ինչու

Բրնձի ջուրը կարող է օգտագործվել մաշկի համար։ Այն հանքանյութեր, վիտամիններ ու հակաբորբոքային ազդեցություն ունեցող հակաօքսիդանտներ է պարունակում, օգնում է սրտխառնոցի ու փսխման դեպքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այն հեշտ է պատրաստվում։

Բրնձաջուրը դանդաղեցնում է ծերացումը և օգնում բջիջների աճին։

Բրնձաջուրն օգնում է մաշկը պաշտպանել գրգռումից։

Բամբակը թրջեք բրնձի ջրով, քսեք վնասված հատվածներին։ Դա կօգնի հանգստացնել ցավը և բորբոքումը։

Բրնձաջուրը սննդարար նյութեր է պարունակում, որոնք կարող են օգտակար լինել մաշկի ու մազերի համար։ Բրինձը պարունակում է B, C, E վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր և ամինաթթուներ, որոնք նպաստում են առողջության ամրացմանը։ Բրինաջուրը ստացվում է այն ջրով թրջելու կամ եռացնելու արդյունքում։

Բրնձաջրի առավելություններից մեկն այն է, որ այն ամենապարզ միջոցներից է, որը կարելի է պատրաստել տանը՝ առանց մեծ գումար ծախսելու։

Like this post? Please share to your friends: