Գիտե՞ք սիրո և համերաշխության հեղափոխությունը ինչու եղավ․ Բոստանջյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, որը թույլ կտա բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին շարունակել աշխատել ևս 5 տարի՝ մինչև 2023 թվականը: ԱԺ-ում օրինագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ ավելի հստակ պետք է դնել պահանջվող կադրերի պատրաստման ինստիտուտի հարցը և վստահություն հայտնեց, որ ԿԳ նախարարությունը՝ իր նոր ուժերով ամենայն հավանականությամբ դա կանի:

«Գիտե՞ք սիրո և համերաշխության հեղափոխությունը ինչու եղավ․ որովհետև երկիրը լցված էր խնդիրներով»,- դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին և անդրադառնալով կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ նրա դիտարկումներին ՝ ասաց Վ. Բոստանջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր

Like this post? Please share to your friends: